Բալթյան երկրները պատժամիջոցներ կսահմանեն Վրաստանի նկատմամբ՝ ցույցերը ցրելու համար

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 2 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Լիտվան, Լատվիան և Էստոնիան պատժամիջոցներ կսահմանեն Վրաստանում բողոքի ցույցերը ճնշելու մեջ ներգրավված անձանց դեմ։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնել է Էստոնիայի արտգործնախարար Մարգուս Ցահկնան։

«Բալթյան երեք երկրները համատեղ պայմանավորվել են ազգային պատժամիջոցներ կիրառել նրանց դեմ, ովքեր ճնշել են Վրաստանում օրինական բողոքի ցույցերը։ Ժողովրդավարության ընդդիմադիրները և մարդու իրավունքները խախտողները մեր երկրներում ցանկալի չեն», - գրել է նա X սոցիալական հարթակում։

Դեկտեմբերի 1-ին ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Կայա Կալասը և ընդլայնման հարցերով եվրահանձնակատար Մարթա Կոսը համատեղ կոմյունիկեում խոստացել էին, որ անկարգությունները դադարեցնելու՝ վրացական իշխանությունների գործողությունները բացասական հետևանքներ կունենան Եվրամիության հետ հարաբերությունների վրա։

Իր հերթին «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը գրում է, որ ՌԴ արտաքին գործերի փոխնախարար Միխայիլ Գալուզինը, անդրադառնալով Բալթյան երկրների կողմից Թբիլիսիի նկատմամբ պատժամիջոցներ սահմանելու մտադրությանը, ընդգծել է, որ Մոսկվան բացասաբար է վերաբերվում ինքնիշխան պետությունների ներքին գործերին միջամտելու ցանկացած փորձի։

Վրաստանում գիշերը հերթական ցույցն է անցկացվել երկրի կառավարության որոշման դեմ, համաձայն որի մինչև 2028 թվականը Վրաստանը դադարեցնում է Եվրամիությանն անդամակցության շուրջ բանակցությունները։ Ոստիկանները ջրցան մեքենաներ են կիրառել ցուցարարների դեմ, իսկ բողոքի ակցիայի մասնակիցներն իրավապահների վրա են նետել տարբեր առարկաներ, հրատեխնիկա։

Վրաստան

Հրատեխնիկա, ջրցան մեքենաներ, անկարգություններ. Վրաստանում բողոքի ակցիան շարունակվել է ամբողջ գիշեր

 

Հայերեն Русский

«Համաշխարհային առևտրի կենտրոն Երևան» նախագիծը միշտ արդիական կլինի Երևանի համար և կնպաստի քաղաքի ինքնության ձևակերպմանը. վարչապետ

Թարգմանչական արվեստը՝ պատուհան դեպի այլ երկրներ. Հայաստանի գրողների միությունը Թարգմանչաց տոնը նշանավորեց «Կանթեղ» մրցանակաբաշխությամբ

Հոկտեմբերի 12-ի միջոցառումների անոնս

Հոկտեմբերի 11-ի միջոցառումներ

Հունաստանում բացվել է «Հունաստանը՝ հայերենով» խորագրով գրքերի ցուցահանդես

Գյումրիում կանցկացվի «Բանկերը և փոքր ու միջին բիզնեսը մեկ տեղում» էքսպոն

Երևանում բացվել է Մհեր Մկրտչյանի արձանը

Զելենսկին Կիևի հարձակման ենթարկվելուց հետո քննադատել է ռուսական նավթամթերքի արտահանման սահմանափակումների թուլացումը

Փենսիլվանիայում հրաձգության հետևանքով ինը մարդ է զոհվել, այդ թվում՝ երկու երեխա

Մայամիում քննարկվել են Ուկրաինայում պատերազմն ավարտելու հնարավոր ուղիներն ու անվտանգության երաշխիքները