Սպորտ

Պարադահուկավազորդ Գարիկ Մելքոնյանն առաջին մեդալն է նվաճել միջազգային մրցաշարում

1 րոպեի ընթերցում

Պարադահուկավազորդ Գարիկ Մելքոնյանն առաջին մեդալն է նվաճել միջազգային մրցաշարում

ԵՐԵՎԱՆ, 2 ԴԵԿՏԵՄԲԵՐ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի պարադահուկավազքի հավաքականի անդամ Գարիկ Մելքոնյանն առաջին մեդալն է նվաճել միջազգային մրցաշարում:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին հայտնում է Հայաստանի դահուկասպորտի ֆեդերացիան: 

«Պարադահուկավազորդ Գարիկ Մելքոնյանը (Աշոցք) պատմության մեջ առաջին անգամ մեդալ է նվաճել միջազգային մրցաշարում: Առաջին անգամ մասնակցելով միջազգային մրցաշարի` նա գրավել է երրորդ հորիզոնականը Նորվեգիայում անցկացվող միջազգային վարկանիշային մրցաշարում։

Հաջորդիվ Մելքոնյանը կմասնակցի հունվարին Թուրինում կայանալիք XXXII Համաշխարհային ուսանողական ձմեռային մարզական խաղերին, որտեղ հաշմանդամային սպորտն առաջին անգամ է ընդգրկվել: Պարադահուկավազորդը  փետրվար-մարտ ամիսներին կմասնակցի նաև Նորվեգիայում կայանալիք պարադահուկավազքի աշխարհի գավաթին և աշխարհի առաջնությանը»,- ասված է հաղորդագրության մեջ։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում