Թրամփը «չարաշահում» է անվանել որդուն ներում շնորհելու՝ Բայդենի որոշումը

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 2 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ ԱՄՆ ընտրված նախագահ Դոնալդ Թրամփը ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի որոշումը՝ ներում շնորհելու իր որդի Հանթեր Բայդենին, անվանել է «չարաշահում» և արդարադատության կանոնների խախտում։ «Արմեպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին Թրամփը գրել է իր Truth Social սոցիալական հարթակում։

«Ջոյի կողմից Հանթերին տրված ներումը վերաբերո՞ւմ է արդյոք հունվարի 6-ի պատանդներին, որոնք տարիներ շարունակ բանտարկված են։ Ինչպիսի չարաշահում և արդարադատության խախտում», – գրել է Թրամփը։

«Հունվարի 6-ի պատանդներ» ասելով՝ Թրամփը նկատի ունի 2020 թ. ընտրությունների արդյունքներից դժգոհ քաղաքացիներին, որոնք 2021 թ. հունվարի 6-ին ներխուժել էին Կապիտոլիում։

ԱՄՆ Կոնգրեսի մի շարք հանրապետականներ նույնպես դատապարտել են որդուն ներում շնորհելու՝ Բայդենի որոշումը։ ԱՄՆ նախագահի որոշումը քննադատել են նաև մի շարք դեմոկրատներ։

Սեպտեմբերին Հանթեր Բայդենն իրեն մեղավոր է ճանաչել հարկային հանցագործությունների բոլոր ինը կետերով: Դատական ​​նիստը նշանակվել է դեկտեմբերի 16-ին։ Լրատվամիջոցների տվյալներով՝ այս մեղադրանքները ենթադրում են մինչև 17 տարվա ազատազրկում։ 2024 թ. սկզբին Հանթեր Բայդենը Դելավեր նահանգի Ուիլմինգթոն քաղաքում դատապարտվել է երեք դաշնային մեղադրանքներով՝ զենք պահելու գործով: Տվյալ դեպքում առավելագույն պատիժը 25 տարի ազատազրկումն է և 750 հազար դոլար տուգանքը, սակայն քանի որ նախագահի որդին նախկինում չի դատապարտվել օրենքի նման խախտումների համար, պատիժը պետք է լինի շատ ավելի մեղմ։

Ջո Բայդենը բազմիցս ասել էր, որ իր որդուն ոչ մի գործով ներում չի շնորհելու և շարունակելու է հարգել դատական ​​գործընթացը, սակայն դեկտեմբերի 1-ին նա հայտարարել էր, որ ներում է շնորհել որդուն, և որ նրան անարդար կերպով հետապնդում են։

Միացյալ Նահանգներ

Բայդենը ներում է շնորհել որդուն՝ հակառակ նախկին խոստումներին

 

Հայերեն Русский

Շախմատի կանանց և տղամարդկանց առաջնություններում կայացել են 5-րդ տուրի պարտիաները

Անտոնիո Գուտերեշը խոստացել է մինչև հունվարի 27-ը հասնել իսրայելական զորքերի դուրսբերմանը հարավային Լիբանանից

Իսպանիայի հանգստավայրում լեռնադահուկային վերելակի վթարի հետևանքով տուժել է առնվազն 30 մարդ

Կառավարությունը վերանայում է նախադպրոցական ուսումնական հաստատություններում երեխաների սննդի հիգիենիկ պահանջները

Երևանի ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը քննարկել է քաղաքացիների բողոքները միասնական տոմսային համակարգի վերաբերյալ

Հունվարի 20-ի միջոցառումների անոնս

ՀՀ էկոնոմիկայի նախարարը մասնակցել է Պարենի և գյուղատնտեսության միջազգային ֆորումին

Կառավարությունը մետալուրգիական ոլորտի ընկերությունների համար նոր աջակցություն է նախատեսում

Վահրամ Սահակյանի նկատմամբ քրեական վարույթ է նախաձեռնվել

Կառավարությունը նախատեսում է երկարաձգել տարկետման տրամադրման համար դիմումների ընդունման ժամկետը