Վրաստանում «ազգային մայդան» չի լինելու. Իրակլի Կոբախիձե

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 30 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն հայտարարել է, որ նախօրեին Թբիլիսիում տեղի ունեցած իրադարձությունները բոլորին ևս մեկ անգամ ցույց են տվել, որ երկրում «ազգային մայդան» չի կարող լինել:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է Sputnik գործակալության վրացական հարթակը՝ վկայակոչելով Վրաստանի վարչապետի խոսքերը ճեպազրույցից:

«Արդեն երրորդ տարին է, կոնկրետ եվրոպացի քաղաքական գործիչներն ու բյուրոկրատները, որոնք չեն կարողանում հասնել Վրաստանի ուկրաինացմանը, անընդհատ փորձում են օգտագործել թեկնածուի կարգավիճակը և բանակցությունների բացման հարցը՝ երկիրը թուլացնելու, այսպես կոչված բևեռացում հրահրելու և հասարակությանն արհեստականորեն պառակտելու համար»,-ասել է Կոբախիձեն:

Վերջինս նաև կարծիք է հայտնել, որ նախօրեին Թբիլիսիում դաժան հանրահավաքի հիմնական պատասխանատվությունը կրում են կոնկրետ եվրոպացի քաղաքական գործիչներն ու բյուրոկրատները, ինչպես նաև «տեղական գործակալները»՝ «հինգերորդ շարասյունը», որը ներկայացված է չորս քաղաքական կուսակցությունով:

«Երեկ ամեն ինչ պարզ դարձավ բոլորի համար: Պարզապես, արմատականներն ու նրանց օտարերկրյա հովանավորները փորձում են պատրվակ գտնել՝ փորձելով պառակտել Վրաստանը և ուկրաինացնել, նրանք դեռ չեն հասկացել, որ ի տարբերություն 2013 թվականի՝ Վրաստանն անկախ պետություն է՝ ուժեղ ինստիտուտներով և, որ ամենակարևորն է, փորձառու ու իմաստուն մարդկանցով, որոնց ուժը ոչ ոք չի կարող սասանել»,-ասել է վարչապետը։

Նրա խոսքով՝ Մայդանի սցենարը չի կարող իրականացվել Վրաստանում։ 

«Վրաստանը պետություն է, և վրացական պետությունը դա թույլ չի տա»,-ընդգծել է վարչապետ Կոբախիձեն։

Երկու օրվա ընթացքում բողոքի ցույցերի ընթացքում տուժել է 42 ոստիկան, ավելի քան 150 մարդ բերման է ենթարկվել։ Ցուցարարները նույնպես բժշկական օգնության կարիք են ունեցել, սակայն տուժածների հստակ թիվը չի հաղորդվում։

Վրաստանում երրորդ օրն է շարունակվում են բողոքի ցույցերը, որոնք ավարտվել են ցուցարարների ցրմամբ։ Ընդդիմությունը, նրանց ակտիվիստները և շարքային քաղաքացիները բողոքում են Վրաստանի իշխանությունների՝ նոյեմբերի 28-ին կայացրած որոշման դեմ՝ օրակարգից հանելու Եվրամիությանը երկրի անդամակցության շուրջ բանակցությունների բացումը մինչև 2028 թվականը։

 

 

 

Հայերեն Русский

«Համաշխարհային առևտրի կենտրոն Երևան» նախագիծը միշտ արդիական կլինի Երևանի համար և կնպաստի քաղաքի ինքնության ձևակերպմանը. վարչապետ

Թարգմանչական արվեստը՝ պատուհան դեպի այլ երկրներ. Հայաստանի գրողների միությունը Թարգմանչաց տոնը նշանավորեց «Կանթեղ» մրցանակաբաշխությամբ

Հոկտեմբերի 12-ի միջոցառումների անոնս

Հոկտեմբերի 11-ի միջոցառումներ

Հունաստանում բացվել է «Հունաստանը՝ հայերենով» խորագրով գրքերի ցուցահանդես

Գյումրիում կանցկացվի «Բանկերը և փոքր ու միջին բիզնեսը մեկ տեղում» էքսպոն

Երևանում բացվել է Մհեր Մկրտչյանի արձանը

Զելենսկին Կիևի հարձակման ենթարկվելուց հետո քննադատել է ռուսական նավթամթերքի արտահանման սահմանափակումների թուլացումը

Փենսիլվանիայում հրաձգության հետևանքով ինը մարդ է զոհվել, այդ թվում՝ երկու երեխա

Մայամիում քննարկվել են Ուկրաինայում պատերազմն ավարտելու հնարավոր ուղիներն ու անվտանգության երաշխիքները