Իրավունքներին վերաբերելի հարցերը պետք է հանրային լայն քննարկումների առարկա դառնան մշակութային միջոցառումներում. ՄԻՊ

4 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 30 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանի նախաձեռությամբ և Հայաստանի պատմության թանգարանի հետ համագործակցությամբ Վարդենիսի դպրոցականները ծանոթացել են հայ հին և միջնադարյան մշակութային նմուշների ցուցադրություններին, այդ թվում՝ Անահիտ աստվածուհու բրոնզե արձանի պատմությանը, այնուհետև քննարկել իրավահավասարությանն ու կանանց իրավունքների խթանմանն առնչվող մի շարք հարցեր։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին տեղեկացրին ՄԻՊ գրասենյակից։

Վարդենիսի Համազասպ Համբարձումյանի անվան ավագ դպրոցի աշակերտների այցը կազմակերպվել է Մարդու իրավունքների պաշտպանի և Հայաստանի պատմության թանգարանի համագործակցությամբ: Այցը տեղի է ունեցել «Ընդդեմ գենդերային բռնության ակտիվության 16-օրյակ» քարոզարշավի միջոցառումների շրջանակներում:

Երեխաների համար կազմակերպվել է էքսկուրսիա «Մայր Աստվածություն. Անահիտից Մարիամ» միջազգային ցուցահանդեսի շրջանակներում՝ ներկայացնելով յուրաքանչյուր ցուցանմուշի պատմությունը։ Այնուհետև Անահիտ Մանասյանը վարել է քննարկում` նվիրված կանանց և տղամարդկանց իրավահավասարությանը, ընտանիքում բռնության դեմ պայքարին, ինչպես նաև երեխաների իրավունքների պաշտպանությանը։ 

Իր խոսքում Պաշտպանը նշել է, որ կանանց և տղամարդկանց իրավահավասարության ապահովումն իր աշխատանքի կարևոր ուղղություններից է։ Այս համատեքստում հատուկ ընդգծել է, որ չափազանց կարևորում է մարզային համայնքներում բնակվող երեխաների ներգրավվածությունը տարբեր միջոցառումներին։ 

«Հանրապետությունում տեղի ունեցող ցանկացած իրադարձություն վերաբերելի է յուրաքանչյուրիս` անկախ բնակության վայրից։ Վերջերս էի այցելել Հայաստանի պատմության թանգարան։ Թանգարանի տնօրեն պարոն Պողոսյանի հետ քննարկման ընթացքում ծագեց գաղափար՝ իրավունքներին առնչվող հանրային իրազեկման միջոցառումները կազմակերպել նաև թեմատիկ ցուցադրությունների շրջանակներում` հանրային լայն քննարկումների առարկա դարձնելով իրավունքների կոնկրետ բնագավառներին վերաբերելի հարցերը»,-ասել է Պաշտպանը։

Խոսելով իրավահավասարության մասին՝ Անահիտ Մանասյանը նշել է, որ ոլորտում խնդիրները կարծրատիպային մոտեցումների արդյունք են։ 

Պաշտպանն ընդգծել է, որ պետք է հիմնովին բարեփոխել կրթական համակարգը, քանի որ վերոնշյալ մոտեցումներն առաջին հերթին տարածվում են հենց կրթության համակարգի և առկա միջավայրի միջոցով։ 

«Սովորաբար, երբ հասարակությունում խոսում են իրավահավասարության մասին, առավելապես թիրախավորվում է այն հանգամանքը, թե իբր դա միտված է որոշակի խմբերին արտոնություններ տրամադրելուն։ Մինչդեռ, տվյալ պարագայում խոսքը ոչ թե արտոնություններ տրամադրելու, այլ հավասար հնարավորություններ երաշխավորելու մասին է»,-ասել է Անահիտ Մանասյանը։ 

Հայաստանի պատմության թանգարանի տնօրեն Դավիթ Պողոսյանն իր հերթին ընդգծել է համատեղ կազմակերպված նշված միջոցառման կարևորությունը:

Օրվա ավարտին դպրոցականները շնորհակալություն են հայտնել հետաքրքիր և հագեցած օրվա համար: Մարդու իրավունքների պաշտպանը վստահեցրել է, որ նման միջոցառումները կկրեն շարունակական բնույթ:

 

Հայերեն

Հայաստանը կարևորում է կայուն զարգացման 2030 օրակարգը՝ համոզված լինելով, որ այսօրվա առաջընթացը պետք է ուղեկցվի ապագա սերունդների հանդեպ պատասխանատվությամբ. Նիկոլ Փաշինյան

Ուկրաինան Մեծ Բրիտանիայից լրացուցիչ աջակցություն կստանա. Վոլոդիմիր Զելենսկին մանրամասներ է հայտնել

Ծանրորդ Գառնիկ Չոլաքյանը ընդհանուր հաշվարկում 18-րդն է

Իսպանիայում գնացքների բախման հետևանքով զոհվածների թիվը հասել է 68-ի

Փլուզում՝ Երևանի Օտյան փողոցում. դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ ծառայողներ

ԱԳՄԱ նախարարն ընդդիմությանը կոչ է արել աջակցել Սահմանադրության նախագիծը հանրաքվեի դնելուն

Պետք է արագացնենք գործողությունները՝ Մոնրեալի հռչակագրով համատեղ սահմանված նպատակներին հասնելու համար. Սարի Մուլտալա

Ես հանձնարարել եմ պարեկային ծառայողներին մեքենաները վարել փարոսիկներն անջատած. ՆԳ նախարար

Երևանում ջրի խնդիրը կապված է ենթակառուցվածքների մաշվածության հետ․ Տիգրան Խաչատրյանի պարզաբանումը

Ռուսաստանը բացառել է եվրոպացիների մասնակցությունը Ուկրաինայի հարցով եռակողմ բանակցություններին