ԵՄ դեսպանն ափսոսանք է հայտնել Վրաստանի կողմից ԵՄ-ին անդամակցության բանակցությունների սառեցման համար

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 29 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Վրաստանում Եվրամիության դեսպանը հայտարարել է, որ Թբիլիսիի քայլը՝ դադարեցնելու ԵՄ-ին անդամակցելու բանակցությունները մինչև 2028 թվականը, «ցավալի» է։ Նա նաև դատապարտել է ոստիկանության բռնությունը ցուցարարների նկատմամբ նոյեմբերի 27-ին կայացած բողոքի ակցիայի ժամանակ: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է Reuters գործակալությունը։ 

Ոստիկանությունը ջրցան մեքենաներ և արցունքաբեր գազ է կիրառել դիմակավորված երիտասարդ ցուցարարների դեմ, որոնք բողոքում էին իշխող «Վրացական երազանք» կուսակցության որոշման դեմ՝ չորս տարով դադարեցնելու ԵՄ անդամակցության բանակցությունները և հրաժարվելու Բրյուսելի դրամաշնորհից:

«Մենք ցավում ենք, որ բռնություն է կիրառվել խաղաղ ցուցարարների նկատմամբ», - ասել է Վրաստանում ԵՄ ներկայացուցիչ Պավել Հերչինսկին։

ԵՄ-ին անդամակցության բանակցությունները սառեցնելու Վրաստանի որոշումը Հերչինսկին որակել է որպես «շատ ցավալի... տխրեցնող»։

«Այն, ինչ տեղի ունեցավ երեկ, ակնհայտորեն հակասում է Վրաստանի նախկին կառավարության քաղաքականությանը, ըստ էության, Վրաստանի բոլոր նախկին կառավարությունների քաղաքականություններին, դա հակասում է նաև Վրաստանի բնակչության ճնշող մեծամասնության կամքին», - հավելել է Հերչինսկին։

Նա նաև նշել է, որ դեկտեմբերի 16-ին Բրյուսելում հանդիպման ժամանակ ԵՄ արտգործնախարարները կքննարկեն Վրաստանում տիրող իրավիճակը։ Հերչինսկին չի բացառել, որ, հնարավոր է, քննարկվեն մի քանի տարբերակներ, այդ թվում, Վրաստանի հետ անայցագիր ռեժիմի չեղարկումը։

Վրաստան

Վրաստանն օրակարգից հանում է ԵՄ-ին անդամակցելու բանակցությունները մինչև 2028 թվականը

Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեի հայտարարությունից հետո Թբիլիսիում բողոքի ակցիա է տեղի ունեցել, որն ուղեկցվել է բախումներով։

Հայերեն Русский

ՀՀ-ում խոսքի ազատության վիճակի և լրագրողների ու ԶԼՄ-ների իրավունքների խախտումները

Թանկարժեք վիրահատություն, դեղորայք. առողջության ապահովագրությամբ ամենաշատ կատարված ծախսերը

Վենեսուելայում երկրաշարժերի զոհերի թիվը հասել է 5346-ի

Առողջության համընդհանուր ապահովագրության շնորհիվ շուրջ 54 տոկոսով ավելացրել է ընտանեկան բժիշկների վարձատրությունը

Հորմուզի նեղուցում վճարի գանձումը կարող է վտանգավոր նախադեպ ստեղծել աշխարհի մյուս մասերի համար. Ռուբիո

Հայաստանի ռազմական 2 բուհ դարձել են Եվրոպական անվտանգային և պաշտպանական քոլեջի ասոցացված գործընկերներ

Առողջության համընդհանուր ապահովագրության շահառուների թիվը հասել է շուրջ 1,8 միլիոնի

Էրդողանը շնորհավորել է Սանչեսին ֆուտբոլի աշխարհի առաջնությունում Իսպանիայի հավաքականի հաղթանակի առթիվ

ՀՀ վարչապետի տիկինն Ադիս Աբեբա այցի շրջանակում հյուրընկալվել է Եթովպիայի առաջին տիկնոջ կողմից

Թրամփը հաստատել է միջուկային համաձայնագիրը, որը Սաուդյան Արաբիային թույլ կտա ուրան հարստացնել. AP