Թբիլիսիում ոստիկանությունը ցուցարարներին ցրել է ջրցան մեքենաներով

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 29 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Թբիլիսիում բողոքի ակցիա է տեղի ունեցել Եվրամիությանն անդամակցությունը հետաձգելու շուրջ Վրաստանի կառավարության որոշման դեմ։ Ոստիկանությունը ցուցարարների դեմ ջրցան մեքենաներ է գործի դրել։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է «Ինտերֆաքս» գործակալությունը։

Ակցիան տեղի է ունեցել Վրաստանի խորհրդարանի մոտ։ Ավելի վաղ ոստիկանությունը ցուցարարներին ցրվելու կոչ էր արել։ Իրավիճակը սրվել է այն բանից հետո, երբ ցուցարարները սկսել են տարբեր առարկաներ նետել ոստիկանների ուղղությամբ և վիրավորել նրանց:

Մինչ այս մի քանի ցուցարար բերման էր ենթարկվել։

Ըստ վրացական լրատվամիջոցների՝ բողոքի ակցիային է մասնակցել նաև Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին՝ իշխանություններին մեղադրելով «սահմանադրական հեղաշրջման» մեջ և ԵՄ դիվանագիտական ներկայացուցչություններին կոչ անելով օգնել իրեն և ընդդիմությանը երկրում նոր խորհրդարանական ընտրություններ նշանակելու հարցում։

Նոյեմբերի 28-ին Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն հայտարարել էր, որ Թբիլիսին մինչև 2028 թվականը բանակցություններ չի սկսելու Բրյուսելի հետ Եվրամիությանն անդամակցելու շուրջ և այս ժամանակահատվածում կհրաժարվի ԵՄ-ից ցանկացած բյուջետային դրամաշնորհից։

Վրաստան

Վրաստանն օրակարգից հանում է ԵՄ-ին անդամակցելու բանակցությունները մինչև 2028 թվականը

 

Հայերեն Русский

«Համաշխարհային առևտրի կենտրոն Երևան» նախագիծը միշտ արդիական կլինի Երևանի համար և կնպաստի քաղաքի ինքնության ձևակերպմանը. վարչապետ

Թարգմանչական արվեստը՝ պատուհան դեպի այլ երկրներ. Հայաստանի գրողների միությունը Թարգմանչաց տոնը նշանավորեց «Կանթեղ» մրցանակաբաշխությամբ

Հոկտեմբերի 12-ի միջոցառումների անոնս

Հոկտեմբերի 11-ի միջոցառումներ

Հունաստանում բացվել է «Հունաստանը՝ հայերենով» խորագրով գրքերի ցուցահանդես

Գյումրիում կանցկացվի «Բանկերը և փոքր ու միջին բիզնեսը մեկ տեղում» էքսպոն

Երևանում բացվել է Մհեր Մկրտչյանի արձանը

Զելենսկին Կիևի հարձակման ենթարկվելուց հետո քննադատել է ռուսական նավթամթերքի արտահանման սահմանափակումների թուլացումը

Փենսիլվանիայում հրաձգության հետևանքով ինը մարդ է զոհվել, այդ թվում՝ երկու երեխա

Մայամիում քննարկվել են Ուկրաինայում պատերազմն ավարտելու հնարավոր ուղիներն ու անվտանգության երաշխիքները