Հայաստան

Անահիտ Մանասյանն ու Մարյա Վախենարն անդրադարձել են կանանց իրավունքների պաշտպանության բնագավառում առկա խնդիրներին

2 րոպեի ընթերցում

Անահիտ Մանասյանն ու Մարյա Վախենարն անդրադարձել են կանանց իրավունքների պաշտպանության բնագավառում առկա խնդիրներին

ԵՐԵՎԱՆ, 28 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը նոյեմբերի 28-ին ընդունել է Նիդեռլանդների Թագավորության Խորհրդարանի նախկին պատգամավոր, Նիդեռլանդների աշխատավորական կուսակցության «Ազգային սկաուտական հանձնաժողովի» նախագահ, առաջնորդության և կանանց հարցերի փորձագետ Մարյա Վախենարին։

Հանդիպմանը մասնակցել է նաև Ազգային ժողովրդավարական ինստիտուտի (National Democratic Institute - NDI) հայաստանյան գրասենյակի տնօրեն Կոեն Պուստյենսը։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ՄԻՊ գրասենյակից հայտնում են, որ ողջունելով հյուրերին՝ Անահիտ Մանասյանը ներկայացրել է Մարդու իրավունքների պաշտպանի աշխատանքի կարևոր ուղղությունները, որոնք ի թիվս այլնի ներառում են իրավահավասարության երաշխավորումն ու խտրականության դեմ պայքարը։ Այս համատեքստում պաշտպանն անդրադարձել է տարբեր գործընթացներում կանանց մասնակցության խթանմանը։

Անահիտ Մանասյանը նշել է, որ կանանց իրավունքների խթանումը բացառիկ կարևորություն ունի մարդու իրավունքների պաշտպանության պատշաճ համակարգ ունենալու տեսանկյունից: 

Զրուցակիցներն անդրադարձել են առաջնորդության գաղափարին, կին առաջնորդների համար առկա մարտահրավերներին, կանանց իրավունքների պաշտպանության բնագավառում առկա խնդիրներին և դրանց լուծման ուղղությամբ իրականացվող աշխատանքներին։

Իր հերթին Մարյա Վախենարը շնորհակալություն է հայտնել ընդունելության համար և կարևորել պաշտպանի հաստատության և անձամբ պաշտպանի դերը կանանց իրավունքների պաշտպանության և խթանման գործում։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում