Հայաստանի ֆուտբոլի ընտրանին 100-րդն է ՖԻՖԱ-ի աղյուսակում
1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 28 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմը նահանջել է ՖԻՖԱ-ի դասակարգման աղյուսակում:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` վարկանիշային նոր աղյուսակում Հայաստանի հավաքականը 100-րդն է և նախորդ տարվա աղյուսակի համեմատ, ընտրանին նահանջել է մեկ հորիզոնականով:
Լավագույն 10 թիմերի շարքում են` Արգենտինան, Ֆրանսիան, Իսպանիան, Անգլիան, Բրազիլիան, Պորտուգալիան, Նիդեռլանդները, Բելգիան, Իտալիան ու Գերմանիան:
Կարդացեք հոդվածը` Русский