Բայդենն Ուկրաինայի համար 725 միլիոն դոլարի ռազմական օգնության նոր փաթեթ է պատրաստում. Reuters

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 28 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի վարչակազմն Ուկրաինայի համար 725 մլն դոլարի ռազմական օգնության փաթեթ է պատրաստում։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է Reuters գործակալությունը՝ վկայակոչելով ԱՄՆ վարչակազմի երկու պաշտոնյայի։

Նրանց խոսքով՝ նոր փաթեթը կներառի ԱՄՆ-ի պահուստներից տարատեսակ հակատանկային զենքեր, ականներ, անօդաչու թռչող սարքեր, արկեր՝ Stinger շարժական զենիթահրթիռային կայանքների համար և զինամթերք HIMARS համազարկային կրակի ռեակտիվ համակարգի համար։ Փաթեթն, ըստ Reuters-ի տրամադրության տակ հայտնված ծանուցման, կարող է ներառել նաև կասետային զինամթերք։

Այս ամենը պետք է օգնի ուկրաինական զինված ուժերին՝ զսպելու ՌԴ-ի առաջխաղացումն Ուկրաինայի արևելքում, որը տեմպեր է հավաքել վերջին ամիսներին։

Reuters-ի զրուցակիցները նշում են, որ Կիևին նոր օգնություն տրամադրելով՝ Ջո Բայդենը ձգտում է աջակցություն ցուցաբերել Ուկրաինային, նախքան Դոնալդ Թրամփը հունվար ամսին կստանձնի ԱՄՆ նախագահի պաշտոնը։

Թրամփն իր նախընտրական քարոզարշավի ժամանակ քննադատել է Կիևին ռազմական օգնություն հատկացնելու պայմանները: Նոյեմբերի 27-ին նա Քիթ Քելոգին նշանակել է Ուկրաինայում պատերազմի խաղաղ կարգավորման հարցերով հատուկ պատվիրակ։ 

Հայերեն Русский

Վարչապետը ներկա է գտնվել ապակու մշակման նոր գործարանի բացման արարողությանը

Mining Armenia Forum 2026. Ամերիաբանկը՝ հանքարդյունաբերության գործընկեր

Ինչ է նախատեսվում Սևանա և Իսիկ Կուլ լճերի պահպանությանն ուղղված հուշագրով. մանրամասնում է ՀՀ շրջակա միջավայրի նախարարը

Նիկոլ Փաշինյանը կարևորել է Հայաստանում հանքարդյունաբերությունը հնարավորինս բարձր ստանդարտների համապատասխանեցնելը

ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանի շնորհավորական ուղերձը Ոչ նյութական մշակութային ժառանգության միջազգային օրվա առթիվ

Հայաստանում լեռնամետալուրգիական ոլորտի վերլուծական կենտրոն կստեղծվի

Հրապարակվել է ՀՀ վարչապետի և Ղրղզստանի նախագահի ստորագրած համատեղ հայտարարությունը

Վերացվել է «Վիլ ֆուդ» ընկերության պահածոների արտադրամասի արտադրական գործունեության կասեցումը

Վերացվել է «Պիրաժոկ» հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեության կասեցումը

ՀՀ վարչապետի ելույթը Հայաստանի հանքարդյունաբերական ֆորումում