Կառավարությունը մարզերում սուբվենցիոն ծրագրերի ֆինանսավորմանը կուղղի շուրջ 2 մլրդ 43 մլն դրամ

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 28 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի կառավարությունը համայնքների ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված սուբվենցիոն  ծրագրերը պետական բյուջեից կհամաֆինանսավորի 2 մլրդ 43 մլն 744 հազար դրամի չափով: 

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ որոշման նախագիծը կառավարության նիստում ներկայացրեց Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանը:

«Նախագծով առաջարկում ենք ֆինանսավորել 20 համայնքների 29 սուբվեցիոն ծրագրեր»,-ասաց Խուդաթյանը:

Դա կուղղվի Արագածոտնի մարզի 1 ծրագրի, Արարատի մարզի 7 ծրագրի, Արմավիրի մարզի 3 ծրագրի, Գեղարքունիքի մարզի 1 ծրագրի, Լոռու 4 ծրագրի, Շիրակի 7 ծրագրի, Սյունիքի 2 ծրագրի, Վայոց ձորի 4 ծրագրի ֆինանսավորմանը: Դրանք կուղղվեն գազաֆիկացման, ոռոգման համակարգերի կառուցման և նորոգման, փողոցների նորոգման և այլ աշխատանքների: 

2024 թվականին պետական բյուջեից սուբվենցիոն ծրագրերի իրականացմանն ընդհանուր առմամբ ուղղվել է 22 մլրդ դրամ:  

Հայերեն Español

Պատրաստ եմ ավելի խորացնել ԵՄ-Հայաստան գործակցության հավակնոտ օրակարգը․ Ռումինիայի ԱԳ նախարարն արձագանքել է Միրզոյանի շնորհավորանքին

ՌԴ Անվտանգության դաշնային ծառայությունը Գերմանիայի քաղաքացու է ձերբակալել

Ռուսաստանն ու Ուկրաինան համաձայնել են տեխնիկական մակարդակով եռակողմ հանդիպում անցկացնելու ԱՄՆ-ի առաջարկին

Իրանի գերագույն առաջնորդն ու խորհրդարանի խոսնակը քննարկել են ԱՄՆ-ի և Իսրայելի հետ հակամարտությունը

Պենտագոնն անօդաչու համակարգերի համար կձևավորի առանձին ռազմական հրամանատարություն

Հորմուզի նեղուցի շրջանում լցանավ է խոցվել

COP17 համաժողովի շրջանակում կայացավ «Երիտասարդ էկոֆեմինիստ» միջազգային մրցանակաբաշխության 2026-ի արարողությունը

Զելենսկին պատրաստ է ռազմաճակատի գծերի ներկայիս իրավիճակի սառեցմամբ ավարտել պատերազմը

Ռուսաստանն ու Չինաստանը սկսում են Մարսի հետազոտման համատեղ առաքելություն

Հայկական արտադրանքի ԵՄ անդամ երկրներ արտահանումն ավելացել է 51%-ով. Պապոյան