Բայդենն ԱՄՆ Կոնգրեսից 24 միլիարդ դոլար է պահանջել Ուկրաինայի հետ կապված ծախսերի համար

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 27 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը Կոնգրեսից 24 միլիարդ դոլար է պահանջել Ուկրաինային ռազմական օգնություն ցուցաբերելու և Պենտագոնի զենքի պաշարները լրացնելու համար, որոնք սպառվել են Կիևին զենք մատակարարելու պատճառով: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է POLITICO-ն:

Պարբերականը գրում է, որ նախատեսվում է 8 միլիարդ դոլարի հատկացում Ուկրաինայի անվտանգությանն աջակցելու նախաձեռնության շրջանակներում և 16 միլիարդ դոլար՝ հենց ԱՄՆ-ում զենքի պահեստները համալրելու համար։

Հրատարակությունը նշում է, որ Սպիտակ տան վարչական-բյուջետային վարչությունն առաջարկել է Կոնգրեսին այդ օգնությունն ընդգրկել կառավարության աշխատանքի ֆինանսավորումը երկարաձգելու վերաբերյալ որոշման մեջ՝ շաթդաունից խուսափելու համար։

Ֆինանսավորման երկարաձգման ժամկետը, որը հաստատվել էր սեպտեմբերին, ավարտվում է դեկտեմբերի 20-ին։

Հաղորդագրության մեջ ասվում է, որ որոշ հանրապետականների վրդովեցրել է Բայդենի այս պահանջը, քանի որ նրանք կարծում են, թե «Կոնգրեսը չպետք է նվերներ անի Կիևին, որոնք թույլ կտան նրան էլ ավելի լրջորեն սաբոտաժի ենթարկել խաղաղության շուրջ բանակցությունների հնարավորությունը»: 

Հակամարտությունը դադարեցնելու իր շահագրգռվածության մասին քանիցս հայտնել է ԱՄՆ ընտրված նախագահ Դոնալդ Թրամփը։

ԱՄՆ ներկայիս վարչակազմը փորձում է մինչև Բայդենի լիազորությունների ավարտը Կոնգրեսի կողմից հաստատված ամբողջ ֆինանսավորումը հասցնել Ուկրաինային։ 

Հայերեն Русский

Վարչապետը ներկա է գտնվել ապակու մշակման նոր գործարանի բացման արարողությանը

Mining Armenia Forum 2026. Ամերիաբանկը՝ հանքարդյունաբերության գործընկեր

Ինչ է նախատեսվում Սևանա և Իսիկ Կուլ լճերի պահպանությանն ուղղված հուշագրով. մանրամասնում է ՀՀ շրջակա միջավայրի նախարարը

Նիկոլ Փաշինյանը կարևորել է Հայաստանում հանքարդյունաբերությունը հնարավորինս բարձր ստանդարտների համապատասխանեցնելը

ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանի շնորհավորական ուղերձը Ոչ նյութական մշակութային ժառանգության միջազգային օրվա առթիվ

Հայաստանում լեռնամետալուրգիական ոլորտի վերլուծական կենտրոն կստեղծվի

Հրապարակվել է ՀՀ վարչապետի և Ղրղզստանի նախագահի ստորագրած համատեղ հայտարարությունը

Վերացվել է «Վիլ ֆուդ» ընկերության պահածոների արտադրամասի արտադրական գործունեության կասեցումը

Վերացվել է «Պիրաժոկ» հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեության կասեցումը

ՀՀ վարչապետի ելույթը Հայաստանի հանքարդյունաբերական ֆորումում