Հայաստան

ՀՀ ԲՏԱ նախարարության և Համաշխարհային բանկի առաքելության ներկայացուցիչները քննարկել են համագործակցությանն առնչվող հարցեր

1 րոպեի ընթերցում

ՀՀ ԲՏԱ նախարարության և Համաշխարհային բանկի առաքելության ներկայացուցիչները քննարկել են համագործակցությանն առնչվող հարցեր

ԵՐԵՎԱՆ, 27 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի առաջին տեղակալ Գևորգ Մանթաշյանը և նախարարի տեղակալ Գևորգ Մելիքսեթյանը նոյեմբերի 26-ին ընդունել են Համաշխարհային բանկի (ՀԲ) առաքելության ներկայացուցիչներին՝ Միշել Ռոժինի գլխավորությամբ։

Հանդիպմանը մասնակցել է նաև ՀԲ հայաստանյան գրասենյակի ղեկավար Կարոլին Գեգինաթը։

Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է ԲՏԱ նախարարության տարածած հաղորդագրությունից, հանդիպմանը Գևորգ Մանթաշյանն ընդգծել է, որ ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության և Համաշխարհային բանկի միջև արդյունավետ գործընկերություն է ձևավորված,  որը զարգացնելու և ընդլայնելու հեռանկարներ ունի։

Կողմերն անդրադարձել են թվայնացման, լայնաշերտ կապի, արհեստական բանականության, կիբեռանվտանգության ուղղությամբ ՀԲ առաքելության գործունեությանը մեր տարածաշրջանում, ներառական տնտեսական աճին միտված ՀԲ կողմից իրականացվող աջակցությանը և ներդրումային ծրագրերին։

Քննարկվել է լայնաշերտ կապի ենթակառուցվածքների զարգացման օրակարգի շուրջ հնարավոր համագործակցությանն առնչվող հարցերի լայն շրջանակ։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում