Մշակույթ

Դատախազությունը ընթացք է տվել Գոռ Վարդանյանի «Կայսրության թևեր» սերիալի առնչությամբ ԿԳՄՍՆ դիմումին

2 րոպեի ընթերցում

Դատախազությունը ընթացք է տվել Գոռ Վարդանյանի «Կայսրության թևեր» սերիալի առնչությամբ ԿԳՄՍՆ դիմումին

ԵՐԵՎԱՆ, 26 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ ՀՀ դատախազությունը ընթացք է տվել Գոռ Վարդանյանի «Կայսրության թևեր» բազմասերիանոց ֆիլմի վերաբերյալ Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության (ԿԳՄՍՆ) դիմումին։ Այս մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում հայտնեցին դատախազության հանրային կապերի բաժնից՝ նշելով, որ գրությունը ստացվել է, և օրենքով սահմանված կարգով իրականացվում է ուսումնասիրություն։ Այլ մանրամասներ այս պահին հայտնի չեն։

ԿԳՄՍՆ-ն դիմել էր ՀՀ դատախազություն՝ հիմնվելով «Հանրապետական մանկավարժահոգեբանական կենտրոն» ՊՈԱԿ-ի եզրակացության վրա։ Ըստ կենտրոնի՝ «Կայսրության թևեր» ֆիլմը պարունակում է անչափահասների սոցիալական վարքին բացասական ազդեցություն ունեցող տարրեր։ Մասնավորապես, ֆիլմի դիտումը կարող է նպաստել ծխախոտի օգտագործման, անհարգալից վերաբերմունքի, ինչպես նաև քրեական ենթամշակույթի տարրերի ընդօրինակման: Բացի այդ, ֆիլմում անչափահասների ներգրավվածությունը և նրանց մասնակցությունը համարել են խիստ մտահոգիչ։

Նախարարությունը, հղում անելով «Երեխաների իրավունքների մասին» օրենքի 18-րդ հոդվածի դրույթներին, ընդգծել է, որ արգելվում է երեխայի առողջության և դաստիարակության վրա բացասական ազդեցություն ունեցող բովանդակության տարածումը։

 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում