«Քեզ համար, Հայաստան» հեռուստամարաթոնը տեղի կունենա նոյեմբերի 28-ին. հասույթը կուղղվի ռազմավարական ծրագրերի իրականացմանը

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 26 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ «Հայաստան» համահայկական հիմնադրամը նոյեմբերի 28-ին կանցկացնի իր ամենամյա դրամահավաքը՝ «Քեզ համար, Հայաստան» խորագրով 27-րդ հեռուստամարաթոնը, որը միավորելու է աշխարհասփյուռ հայերի ջանքերը Հայաստանի հզորացման և զարգացման ուղղությամբ

«Համահայկական դրամահավաքը, որը կրում է «Քեզ համար, Հայաստան» կարգախոսը, այդ օրը երեկոյան կհեռարձակվի թե՛ Հայաստանի հանրային հեռուստաընկերությամբ, և թե՛ հանրային հեռուստաընկերության արբանյակով՝ դեպի Եվրոպա ու ԱՄՆ։ Համայն հայությանը կներկայացվեն 2023-24 թթ. ընթացքում հիմնադրամի կողմից իրականացված, ինչպես նաև 2025 թվականի համար նախանշված բազմաբնույթ ծրագրերը»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ նշված է հիմնադրամի տարածած հաղորդագրության մեջ: 

«Հեռուստամարաթոն-2024»–ի ողջ հասույթը կուղղվի մի շարք ռազմավարական ծրագրերի իրականացմանը.

  • սահմանային համայնքների խմելու և ոռոգման ջրի համակարգերի վերակառուցմանն ու կառուցմանը,
  • համայնքային բժշկական նոր կենտրոնների կառուցմանը,
  •  սահմանային համայնքներում գտնվող դպրոցներում, մանկապարտեզներում, համայնքային կենտրոններում արևային կայանների տեղադրմանը,
  • սահմանային համայնքների սոցիալապես անապահով ընտանիքների տներում արևային ջրատաքացուցիչների տեղադրմանը,
  • բռնի տեղահանված արցախցի կանանց բիզնես կարողությունների հզորացմանը,
  •  մշակութային՝ հատկապես հայ արվեստագետների ստեղծարար նախաձեռնությունների և ամենամյա միջազգային մշակութային փառատոնների ու ցուցահանդեսների աջակցությանը։

Բացի վերոնշյալից, «Հեռուստամարաթոն-2024»-ին կներկայացվեն երկու լայնամասշտաբ նախագծեր, որոնք կիրականացվեն 2025-2026 թթ․ ընթացքում, դրանք են՝  

  • 44-օրյա պատերազմում հենաշարժողական խնդիրներ ստացած, հայրենիքի պաշտպանության ժամանակ վնասվածք, խեղում կամ հիվանդություն ձեռք բերած անձանց ու նրանց ընտանիքների համար բնակելի ավանի կառուցում Կոտայքի մարզի Բալահովիտ համայնքում՝ «Զինվորի տուն» բարեգործական ՀԿ-ի հետ համատեղ:
  • ԼՂ մշակութային ժառանգության կենտրոնի և արցախցի գորգագործների ընտանիքների համար բնակելի ավանի կառուցում Գյումրիում:

 

Հայերեն English Français

Տեղի են ունեցել Քրեակատարողական ծառայության հատուկ նշանակության ստորաբաժանման ուսումնական վարժանքներ

Դոնալդ Թրամփը Կանադային հարկային արտոնություններ է խոստացել ԱՄՆ-ի կազմ մտնելու դեպքում

Հայաստանում կկատարելագործվեն ապաստանի տրամադրմանը և փախստականների պաշտպանությանը վերաբերվող օրենսդրությունները

Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ նավթի գների նվազեցումը կարող է նպաստել ռուս-ուկրաինական պատերազմի ավարտին

Տավուշի երիտասարդական կենտրոնների հետ համագործակցությամբ կիրականացվի ԼՂ-ից բռնի տեղահանվածների զբաղվածության խթանման ծրագիր

Չինաստանի ԱԳ նախարարը և ԱՄՆ պետքարտուղարը հեռախոսազրույց են ունեցել

Կառավարությունը կարգավորում է հանքագիտության և հնէաբանության հավաքածուների ժամանակավոր արտահանման գործընթացը

ՀԱՄԱՍ-ն ազատ կարձակի ևս չորս իսրայելցի պատանդի

Պուտինը հայտարարել է, որ Ռուսաստանը պատրաստ է բանակցել ուկրաինական համակամարտության շուրջ

ՊԵԿ նախագահը և ՌԴ դեսպանը քննարկել են Վերին Լարսի անցակետին առնչվող հարցեր