Կառավարությունը պարզեցնում է պետական գույքի վարձակալության գործընթացները

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 26 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Պետական գույքի կառավարման կոմիտեն ներկայացրել է պետական գույքի վարձակալության գործընթացները կանոնակարգող օրենսդրական փաթեթ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նախագիծը հրապարակվել է «e-draft» իրավական ակտերի հրապարակման հարթակում։

Այն ներառում է փոփոխություններ «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին», «Գնահատման գործունեության մասին», «Հիմնադրամների մասին» և այլ հարակից օրենքներում: Նախագծերի հիմնական նպատակն է պետական մարմինների և կազմակերպությունների տնօրինության տակ գտնվող գույքերի վարձակալության գործընթացների հստակեցումը և օգտագործման արդյունավետության բարձրացումը:

Օրենսդրական նախաձեռնությունը բխում է Ֆինանսատնտեսական նախարարական կոմիտեի հանձնարարականից՝ ուղղված պետական գույքի վարձակալության գործընթացների արդիականացմանը: Գործող կարգավորումները հաճախ անհստակ են և հանգեցնում են իրավական հակասությունների:

Առկա խնդիրներից են այն, որ պետական և համայնքային գույքի վարձակալության ընթացակարգերը հստակ կարգավորված չեն, պետական ոչ առևտրային կազմակերպությունների կողմից գույքի օգտագործման կամ վարձակալության վերաբերյալ կանոնները հաճախակի չեն համապատասխանում օրենսդրությանը, վարձակալության միջոցով ստացված եկամուտները չօգտագործվող գույքերի դեպքում չեն նպաստում պետական բյուջեի օպտիմալ համալրմանը:

Նախագիծն առաջարկում է սահմանել վարձակալության տրամադրման պարզ ընթացակարգեր՝ առանց իրավական խոչընդոտների:

Պետական գույքի վարձակալությունը, բացառությամբ որոշ դեպքերի, իրականացվելու է Կառավարության հաստատած կարգով՝ կանխելով գույքի ոչ նպատակային օգտագործումը:

Հստակեցվում են պետական մասնակցությամբ կազմակերպությունների գույքի վարձակալության գործընթացները:

Պետական գույքի օգտագործման ընթացքում կատարված բարելավումները կհամարվեն հիմնադրի սեփականություն:

Օրենսդրական փոփոխությունների շնորհիվ կբարձրանա պետական գույքի օգտագործման արդյունավետությունը, կնվազեն չօգտագործվող տարածքները, վարձակալության գործընթացները կդառնան թափանցիկ և հասանելի բոլոր շահագրգիռ կողմերի համար, կպաշտպանվեն պետական գույքի շահագործման և բարելավման հետ կապված պետական շահերը:

 

Հայերեն

Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիների՝ իբր առաջ գալու փորձի մասին լուրը իրականությանը չի համապատասխանում

Համբարձում Մաթևոսյանը Չինաստանում կմասնակցի ՄԱԿ-ի «Կենսաբանական բազմազանության մասին» կոնվենցիայի Կունմինգի երկխոսությանը

Հայաստանում օդի ջերմաստիճանն առաջիկա օրերին կնվազի 4-7 աստիճանով

Թալին-Քարակերտ հանրապետական նշանակության ավտոճանապարհն ասֆալտապատվում է

Նիկոլ Փաշինյանը պատարագի է մասնակցել Արտաշատի Սուրբ Հովհաննես եկեղեցում

ԱՄՆ-ն կոչնչացնի Իրանի նավթային տանկերները, եթե այդ երկիրը շարունակի հարվածել ամերիկյան նավերին․ Փիթ Հեգսեթ

Հրշեջ-փրկարարները բազմաբնակարան շենքում կանխել են հրդեհի տարածումը

ԿԽՄԿ-ի աջակցությամբ Վայոց ձորի ԲԿ-ի անհետաձգելի բուժօգնության նոր բաժանմունքը կգործի միջազգային բոլոր չափանիշներին համապատասխան

Կոռնիձորում հավատում են խաղաղությանը և արդեն մտածում հավակնոտ ծրագրեր իրականացնելու մասին

Շիրակի մարզի Արթիկ համայնքում փորձարկվելու է էլեկտրաշչակ