Եգիպտոսի ափերին զբոսաշրջային նավի  խորտակումից հետո 16 մարդ դեռ անհետ կորած է

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 26 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Եգիպտոսում՝ Կարմիր ծովի ափերի մոտ խորտակված նավից փրկվել է 28 մարդ, որոնք թեթև վնասվածքներ են ունեցել։ 16 մարդ, այդ թվում՝ 12 օտարերկրացի, անհետ կորած է։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է Reuters գործակալությունը։ 

Sea Story նավը, որում եղել է 44 մարդ, այդ թվում՝ 31 զբոսաշրջիկ և անձնակազմի 13 անդամ, 5-օրյա ջրասուզման ուղևորության էր մեկնել նոյեմբերի 24-ին։ Նավը, սակայն, նոյեմբերի 25-ին խորտակվել է Մարսա Ալամ քաղաքի մոտ։ Ավելի վաղ հաղորդվում էր, որ նավում եղել է անձնակազմի 14 անդամ։ 

Տեղի իշխանությունները հայտնել են, որ ըստ նախնական տվյալների՝ նավին հարվածել է խոշոր ալիք, և այն 5-7 րոպեի ընթացքում կողաշրջվել է։ 

«Որոշ ուղևորներ իրենց խցիկներում էին, այդ պատճառով չեն կարողացել փախչել», - հայտնել է նահանգապետ Ամր Հանաֆին։ 

Նավից ահազանգ է գրանցվել նոյեմբերի 25-ի առավոտյան ժամը 5։30-ին։ Այն պետք է Հուրգադա վերադառնար նոյեմբերի 29-ին։ 

Նոյեմբերի 25-ի երեկոյան անհետ կորածների որոնողական աշխատանքները դադարեցվել են մինչև առավոտ։

Նավում եղել են ամերիկացի, բելգիացի, բրիտանացի, չինացի, ֆինն, գերմանացի, լեհ, սլովակ, իսպանացի և շվեյցարացի զբոսաշրջիկներ։ 

Հանաֆին հայտնել է, որ Եգիպտոսի իշխանություններն աշխատում են դեսպանատների, հյուպատոսարանների և համապատասխան իշխանությունների հետ՝ փրկված ուղևորներին աջակցելու համար։ Պաշտոնյան հավելել է, որ նավի մանրակրկիտ տեխնիկական ստուգումը հաստատել է, որ դրա հետ որևէ խնդիր չի եղել։ 

Հայերեն English Français

Դիլեր չհանդիսացողների համար էլեկտրամոբիլների անմաքս ներմուծման քվոտան հոկտեմբերի 10-ին կսպառվի․ ՊԵԿ

Ամուլսարի ծրագիրը հնարավորություն է՝ ցույց տալու, որ հանքարդյունաբերությունն ու զբոսաշրջությունը կարող են համատեղ զարգանալ․ ՏԿԵ նախարար

Ամուլսարի շահագործման արդյունքում տարեկան 130 միլիոն դոլարի հարկային մուտքեր են ակնկալվում պետական բյուջե․ Էկոնոմիկայի նախարար

Պուտինն ու Թրամփը քննարկել են Ուկրաինայի հակամարտության կարգավորումը, Իրանի շուրջ իրավիճակը և տնտեսական համագործակցությունը

Վարչապետն Ամուլսարի հանքավայրի շահագործման մեկնարկը կարևոր քայլ է համարում Հայաստանի տնտեսության զարգացման համար

ՀՀ ՊՆ-ն հայտնել է զինծառայողի մահվան դեպքի մասին

Վանաձորում անցկացվել է կանանց նկատմամբ բռնության կանխարգելմանն ուղղված հանրային նախաձեռնություն

Զապորոժիեում ռուսական ավիահարվածների հետևանքով ութ մարդ է զոհվել, այդ թվում՝ երեխաներ

ԱՄՆ-ն պատրաստակամություն է հայտնել աջակցելու Հայաստանի ԱԱԾ սահմանապահների ուսումնական ծրագրերի կատարելագործմանը

Երևանը տոնում է 2808–ամյակը․ Տիգրան Ավինյանը հրավիրել է միասին նշելու քաղաքի օրը