Հայաստանի տնտեսական ակտիվության ցուցանիշը տասն ամսում աճել է 8.1 տոկոսով

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 25 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի տնտեսական ակտիվության ցուցանիշն այս տարվա 10 ամսում՝ հունվար-հոկտեմբերին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի նկատմամբ աճել է 8.1 տոկոսով:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին փաստում են ՀՀ վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալները:

Արդյունաբերական արտադրանքի ծավալը 10 ամսում նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 11.7 տոկոսով: Շինարարության ծավալն ավելացել է 15.5 տոկոսով:

Առևտրի շրջանառությունում աճը կազմել է 18.8 տոկոս: Նույն ժամանակահատվածում մատուցված ծառայությունների ծավալն ավելացել է 5.8 տոկոսով:

2024 թվականի հունվար-հոկտեմբերին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի նկատմամբ սպառողական գների ինդեքսը մնացել է նույնը, իսկ արդյունաբերական արտադրանքի գների ինդեքսն ավելացել է 3.1 տոկոսով: Էլեկտրաէներգիայի արտադրության ծավալներում արձանագրվել է 2.8 տոկոս աճ:

Արտաքին առևտրաշրջանառության ծավալն այս տարվա 10 ամսում 2023-ի նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 67.6 տոկոսով: Ընդ որում՝ արտահանումն աճել է 95.1 տոկոսով, իսկ ներմուծումը՝ 50.8 տոկոսով:

Դրամի փոխարժեքը ԱՄՆ դոլարի նկատմամբ հունվար-հոկտեմբեր ամիսներին կազմել է 392.72 դրամ:

 

 

Հայերեն English Español Русский 中文

«Արարատ-Արմենիա»-ն «Շեմրոկ Ռովերս»-ի դեմ երկրորդ խաղում էլ հավատարիմ կմնա հաղթական խաղաոճին

Զինծառայողի մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ

«Արարատ-Արմենիա»-ն Երևանում հաղթեց իռլանդական «Շեմրոկ Ռովերս»-ին

Կենսաչափական նոր համակարգի ներդնումը նաև պետության թռիչքաձև զարգացման նոր նշաձող սահմանելու մասին է․ ՀՀ ՆԳ նախարար

Ֆրանսիայի օրենսդիրները հաստատել են մանկապիղծների ցմահ ազատազրկման մասին նախաձեռնությունը

Հայաստանի բասկետբոլի մինչև 18 տարեկանների ընտրանին հաղթանակով է մեկնարկել ԵԱ-ում

ԱՄՆ նախագահն անհրաժեշտության դեպքում պատրաստ է կապ հաստատել «Հեզբոլլահի» հետ

Թրամփը չի բացառում իրանական ենթադրյալ միջուկային օբյեկտին հարված հասցնելը

ԱՄՆ-ն առայժմ շահագրգռված չէ Իրանի հետ հանդիպմամբ. Դոնալդ Թրամփ

Կարեն Կարագուլյանը կխաղա օսկարակիր արտիստների մասնակցությամբ «Պոզիտանո» ֆիլմում