Սպորտ

Մեկնարկում է շախմատի աշխարհի չեմպիոնի մրցախաղը

1 րոպեի ընթերցում

Մեկնարկում է շախմատի աշխարհի չեմպիոնի մրցախաղը

Մեկնարկում է շախմատի աշխարհի չեմպիոնի մրցախաղը

 

ԵՐԵՎԱՆ, 25 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սինգապուրում մեկնարկում է շախմատի աշխարհի չեմպիոնը մրցախաղը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` չեմպիոնական մրցախաղում աշխարհի չեմպիոնի տիտղոսը փորձելու է պահպանել Չինաստանից Դին Լիժենը, իսկ հավակնորդների մրցաշարի հաղթողը Հնդկաստանից Գուկեշ Դոմարաջուին է:

Շախմատի աշխարհի չեմպիոնի մրցախաղը մեկնարկում է նոյեմբերի 25-ին: Այն բաղկացած է 14 դասական պարտիայից և հնարավոր ոչ-ոքիի դեպքում շախմատիստները կմրցեն թայ-բրեյքում:

Պատմության մեջ երկրորդն անգամն է, որ աշխարհի չեմպիոնի մրցախաղն անցկացվում է հարավարևելյան Ասիայում: 138 տարվա մեջ առաջին անգամն է, որ չեմպիոնի կոչման համար պայքարելու են Ասիա մայրցամաքի երկու ներկայացուցիչ:

Չեմպիոնական մրցախաղերը կմեկնարկեն Երևանի ժամանակով 12:30-ից:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում