ԵՐԵՎԱՆ, 24 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռումինիայում նախագահական ընտրությունների քվեարկության համար նոյեմբերի 24-ին տեղական ժամանակով 7:00-ին բացվել են գրեթե 19 հազար ընտրատեղամասեր, որոնք կփակվեն 21:00-ին:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ինչպես փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն, նախագահի պաշտոնին հավակնում է 13 թեկնածու և հաղթող կճանաչվի նա, ով կհավաքի ցուցակներում ընդգրկված ձայների կեսից ավելին։ Որևէ թեկնածուի օգտին անհրաժեշտ թվով ձայների բացակայության դեպքում, երկու շաբաթից կկայանա երկրորդ փուլ, որի ընթացքում հաղթելու համար պետք է հավաքել ձայների պարզ մեծամասնություն։