Եվրոպա

Բուքինգեմյան պալատը կփակվի վերանորոգման նպատակով

1 րոպեի ընթերցում

Բուքինգեմյան պալատը կփակվի վերանորոգման նպատակով

ԵՐԵՎԱՆ, 24 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մեծ Բրիտանիայի միապետների նստավայրում՝ Բուքինգեմյան պալատում, դեկտեմբերից մինչև 2027 թվականն ընդունելությունները կդադարեցվեն  շենքի պլանային վերանորոգման պատճառով։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է Times թերթը:

Ըստ աղբյուրի՝ աշխատանքների արժեքը կկազմի մոտ 369 միլիոն ֆունտ ստերլինգ: Պետական ​​միջոցառումներն այդ ընթացքում կանցկացվեն Վինձորի ամրոցում:

Նշվում է, որ վերանորոգումից հետո Մեծ Բրիտանիայի թագավոր Չարլզ III-ը չի տեղափոխվի պալատ, այլ կմնա բնակվելու Լոնդոնի իր նստավայրում։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում