Տնտեսություն

Երիտասարդ ֆերմերն իր աշխատանքով զարգացնում է սեփական գյուղը . նա գյուղտեխնիկա է ձեռք բերել Ակբա Լիզինգի միջոցով

2 րոպեի ընթերցում

Երիտասարդ ֆերմերն իր աշխատանքով զարգացնում է սեփական գյուղը . նա գյուղտեխնիկա է ձեռք բերել Ակբա Լիզինգի միջոցով

ԵՐԵՎԱՆ, 23 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երիտասարդ ֆերմեր Կարեն Գրիգորյանն ապրում և աշխատում է Արմավիրի մարզի Արազափ գյուղում։ Կարենն իր արտերի մշակման համար ձեռք է բերել ժամանակակից տրակտորներ՝ հնարավորություն ստանալով աշխատանքներն իրականացնել ավելի կարճ ժամանակահատվածում՝ միաժամանակ օգնելով նաև համագյուղացիներին։ 

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ տրակտորների ձեռքբերման գործում Կարենի գործընկերը դարձել է Ակբա Լիզինգը, որի շնորհիվ ձեռք բերված տեխնիկայով հողի հետ աշխատանքը դարձել է  ավելի արդյունավետ։

«Ակբա Լիզինգի աջակցությամբ ձեռք ենք բերել նոր տրակտորներ, որոնց շնորհիվ գյուղատնտեսական աշխատանքներն ավելի արագ և ավելի հեշտ են դարձել. կարողանում ենք ժամանակին կատարել հողամշակության աշխատանքները։ Ձեռք բերված տեխնիկայի շնորհիվ այժմ օրական մինչև տասնհինգ հեկտար հող ենք մշակում, իսկ հին տեխնիկայով՝ մոտ դրա կեսը: Նպատակ ունեմ հետագայում ավելացնել տեխնիկաները, որպեսզի ավելի շատ ծառայություններ մատուցեմ մեր համագյուղացիներին»,– նշել է ֆերմեր Կարեն Գրիգորյանը։ 

Ակբա Լիզինգի միջոցով, պետական սուբսիդավորմամբ, տարեկան 2% փաստացի տոկոսադրույքով հնարավոր է ձեռք բերել Բելառուս, Յուտո, Սոլիս, Լովո, Չանգֆա, Օքյու, Դոնգ Ֆենգ, Նյու Հոլանդ, Տավոլ և բազմաթիվ այլ գյուղատնտեսական տեխնիկաներ և սարքավորումներ։ 

Ակբա Լիզինգի աջակցությամբ Հայաստանի գյուղոլորտին տրամադրվել է շուրջ 22 միլիարդ ՀՀ դրամ ընդհանուր արժողությամբ գյուղատնտեսական տեխնիկա, որի արդյունքում էականորեն թարմացվել է ագրոոլորտի տեխնիկական պարկը։

Ակբա Լիզինգի 100% բաժնետերն Ակբա բանկն է:

Մանրամասն՝ տեսանյութում։

Ակբա Լիզինգը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից: 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում