Մշակույթ

Հայաստանի կինոյի հիմնադրամի տնօրենի թափուր պաշտոնի համար մրցույթ է հայտարարվել

1 րոպեի ընթերցում

Հայաստանի կինոյի հիմնադրամի տնօրենի թափուր պաշտոնի համար մրցույթ է հայտարարվել

ԵՐԵՎԱՆ, 23 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի կինոյի հիմնադրամի տնօրենի թափուր պաշտոնի համալրման նպատակով Հայաստանի կինոյի հիմնադրամի հոգաբարձուների խորհուրդը մրցույթ է հայտարարել։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հաղորդագրությունը զետեղված է հիմնադրամի «Ֆեյսբուք»-ի պաշտոնական էջում։

«Հիմք ընդունելով «Հիմնադրամների մասին» ՀՕ-516-Ն օրենքի 27-րդ հոդվածը և ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի (այսուհետ՝ ԿԳՄՍ) նախարարի 09․10․2024թ․ հոկտեմբերի 9-ի թիվ 75-Ն հրամանը՝ Հայաստանի կինոյի հիմնադրամի տնօրենի թափուր պաշտոնի համալրման նպատակով Հայաստանի Կինոյի հիմնադրամի Հոգաբարձուների խորհուրդը հայտարարում է մրցույթ։ Պաշտոնի հավակնորդը պետք է ունենա կինոարվեստի բնագավառում բարձրագույն կրթություն և առնվազն 3 (երեք) տարվա մասնագիտական աշխատանքի փորձ (ՀՀ ԿԳՄՍ նախարարի 2024թ․ հոկտեմբերի 9-ի թիվ 75-Ն հրամանի հավելվածի 36-րդ կետ)»,-ասվում է հաղորդագրության մեջ։

Մանրամասներին հնարավոր է ծանոթանալ ՀՀ ԿԳՄՍ նախարարության պաշտոնական կայքէջում։

 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում