Կառավարությունը նախատեսում է ստեղծել օտարերկրյա ներդրումների ռեեստր

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 22 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հայաստանի կառավարությունը նախաձեռնել է օտարերկրյա ներդրումների ռեեստրի ստեղծում, որն ուղղված է ներդրումային միջավայրի բարելավմանը և օտարերկրյա կապիտալի ներգրավման խթանմանը։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նախագիծը ներկայացվել է իրավական ակտերի նախագծերի միասնական «e-draft» կայքում։

Ռեեստրի ստեղծումը նպատակ ունի ապահովել օտարերկրյա ուղղակի ներդրումների վերաբերյալ ամբողջական, արժանահավատ և թարմացվող տվյալների բազա, ինչը կդառնա կարևոր գործիք ներդրումային քաղաքականության արդյունավետության բարձրացման և ոլորտային վերլուծությունների համար։

Ռեեստրի միջոցով կհավաքագրվի և կհամակարգվի օտարերկրյա ներդրումների վերաբերյալ բոլոր տվյալները՝ բացառելով ներկայիս բազաների մասնատվածությունը։

Պետական կառույցների, այդ թվում՝ Արդարադատության նախարարության իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալության, Պետական եկամուտների կոմիտեի և Հայաստանի կենտրոնական դեպոզիտարիայի տվյալների ինտեգրման շնորհիվ կստեղծվի ներդրումային տվյալների ամբողջական պատկերը։

Ռեեստրի միջոցով հնարավոր կլինի գնահատել օտարերկրյա ներդրումների ազդեցությունը տնտեսության վրա՝ հիմք ընդունելով ոլորտային քաղաքականության մշակման ու բարելավման համար։

Ներկայումս Հայաստանում բիզնես գրանցման գործընթացը մասնատված է, ինչը դժվարացնում է ներդրումային տվյալների ամբողջական վերլուծությունը։ Ռեեստրի ներդրումը կվերացնի այս խոչընդոտը՝ միավորելով բիզնեսների վերաբերյալ տվյալները մեկ հարթակում և ապահովելով պետական կառույցների միջև արդյունավետ տվյալների փոխանակում։

Կառավարությունն այս նախաձեռնությունը դիտարկում է նաև Համաշխարհային բանկի աջակցությամբ մշակված ընկերությունների միասնական օրենսդրության համատեքստում։ Օրենսդրական փոփոխությունները հնարավորություն կտան պարզեցնել ձեռնարկատիրական իրավունքի և օտարերկրյա ներդրումների կառավարման ընթացակարգերը։

Ռեեստրի ստեղծումը կնպաստի օտարերկրյա ներդրողների համար գործարար միջավայրի բարելավմանը, ներդրումային գործընթացների թափանցիկության ապահովմանը, տնտեսության վրա ներդրումների ազդեցության ավելի խոր վերլուծությանը։

 

Հայերեն

Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիների՝ իբր առաջ գալու փորձի մասին լուրը իրականությանը չի համապատասխանում

Համբարձում Մաթևոսյանը Չինաստանում կմասնակցի ՄԱԿ-ի «Կենսաբանական բազմազանության մասին» կոնվենցիայի Կունմինգի երկխոսությանը

Հայաստանում օդի ջերմաստիճանն առաջիկա օրերին կնվազի 4-7 աստիճանով

Թալին-Քարակերտ հանրապետական նշանակության ավտոճանապարհն ասֆալտապատվում է

Նիկոլ Փաշինյանը պատարագի է մասնակցել Արտաշատի Սուրբ Հովհաննես եկեղեցում

ԱՄՆ-ն կոչնչացնի Իրանի նավթային տանկերները, եթե այդ երկիրը շարունակի հարվածել ամերիկյան նավերին․ Փիթ Հեգսեթ

Հրշեջ-փրկարարները բազմաբնակարան շենքում կանխել են հրդեհի տարածումը

ԿԽՄԿ-ի աջակցությամբ Վայոց ձորի ԲԿ-ի անհետաձգելի բուժօգնության նոր բաժանմունքը կգործի միջազգային բոլոր չափանիշներին համապատասխան

Կոռնիձորում հավատում են խաղաղությանը և արդեն մտածում հավակնոտ ծրագրեր իրականացնելու մասին

Շիրակի մարզի Արթիկ համայնքում փորձարկվելու է էլեկտրաշչակ