Ըմբիշ Կարեն Խաչատրյանը դարձավ Զինվորականների ԱԱ-ի բրոնզե մեդալակիր

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 22 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանում ընթացող Զինվորականների ըմբշամարտի 37-րդ աշխարհի առաջնությունը մոտենում է ավարտին:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ`  Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում ընթացող Զինվորականների ըմբշամարտի աշխարհի 37-րդ առաջնության հունահռոմեական ոճի ըմբշամարտի 87 կգ քաշային կարգի բրոնզե մեդալի համար գոտեմարտում Կարեն Խաչատրյանը  մրցեց Շվեյցարիայից Դամիան ֆոն Իուվի հետ: Խաչատրյանը հաղթեց 3:1 հաշվով` դառնալով Զինվորականների ԱԱ-ի բրոնզե մեդալակիր:

Մինչ այս Զինվորականների ըմբշամարտի աշխարհի 37-րդ առաջնությունում Հայաստանի Հանրապետության ԶՈՒ հավաքականի մարզիկները նվաճել են 3 ոսկե, 3 արծաթե և 6 բրոնզե մեդալ։ Մասնավորապես, Գասպար Տերտերյանը (67 կգ), Սուրեն Աղաջանյանը (60 կգ) և Անդրանիկ Ավետիսյանը (65 կգ) նվաճել են ոսկե, Էլեն Բաբաջանյանը, (53 կգ), Տիգրան Մինասյանը (55 կգ) և Սարգիս Բեգոյանը (61 կգ)՝ արծաթե, իսկ Աշոտ Խաչատրյանը (77 կգ), Շանթ Խաչատրյանը (72 կգ) և Հրաչյա Պողոսյանը (63 կգ), Սամվել Գրիգորյանը (82 կգ), Հրայր Ալիխանյանը (74 կգ), Արման Ավագյանը (79 կգ)՝  բրոնզե մեդալներ։

Հայերեն English فارسی Русский

Վրաստանում հայտնաբերվել է սպանության համար հետախուզվող անձը

Քննարկվել են ՀՀ-ում քաղաքաշինության ոլորտի զարգացման հեռանկարներն ու ընթացիկ ծրագրերը

Բեռլինում փետրվարի 3-5-ը կկայանա «Fruit Logistica 2027» միջազգային ցուցահանդեսը

ՀՀ ֆինանսների նախարարության հասարակական խորհրդի նիստում քննարկվել են 2027-ի պետական բյուջեի նախագծի վերաբերյալ առաջարկությունները

«ՆՈՐ ԳԱԶ» ՍՊԸ-ին պատկանող լցակայանում բացահայտվել է թերլիցքավորման դեպք

Քննարկվել են հայկական վերամշակված արտադրանքն Օմանի շուկա արտահանելու և շուկայում դրանց երկարաժամկետ ներկայացվածությունն ապահովելու մասին հարցեր

ՀԷՑ-ի ավտոպարկը համալրվում է նոր տրանսպորտային միջոցներով և մասնագիտացված տեխնիկայով

ՀՀ վարչապետի խոսնակը հերքում է Թուրքմենստանում Փաշինյան-Պուտին-Ալիև հանդիպման մասին ռուսական լրատվամիջոցի հրապարակումը

Հայաստանն արդեն իսկ զգալի առաջընթաց է արձանագրել մի շարք ոլորտներում. Վիզաների ազատականացման գործողությունների ծրագրի կատարողականի ԵՄ գնահատման երկրորդ առաքելությունը Հայաստանում է

Հայաստանն ուժեղացնում է պատվաստումների գործընթացի թվայնացված մոնիտորինգը՝ տվյալների վրա հիմնված որոշումներ կայացնելու համար