Ըմբիշ Արման Ավագյանը` Զինվորականների ԱԱ-ի բրոնզե մեդալակիր

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 21 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանը հերթական մեդալն է նվաճում Երևանում ընթացող Զինվորականների ըմբշամարտի 37-րդ աշխարհի առաջնությունում:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում ընթացող Զինվորականների ըմբշամարտի աշխարհի 37-րդ առաջնության ազատ ոճի 79 կգ քաշային կարգի բրոնզե մեդալի համար գոտեմարտում Արման Ավագյանը մրցեց Իտալիայից Ռաուլ Կասոյի հետ: Հայ ըմբիշը հաղթեց 7:4 հաշվով:

Մինչ այս Զինվորականների ըմբշամարտի աշխարհի 37-րդ առաջնությունում Հայաստանի Հանրապետության ԶՈՒ հավաքականի մարզիկները նվաճել են 3 ոսկե, 3 արծաթե և 5 բրոնզե մեդալ։ Մասնավորապես, Գասպար Տերտերյանը (67 կգ), Սուրեն Աղաջանյանը (60 կգ) և Անդրանիկ Ավետիսյանը (65 կգ) նվաճել են ոսկե, Էլեն Բաբաջանյանը, (53 կգ), Տիգրան Մինասյանը (55 կգ) և Սարգիս Բեգոյանը (61 կգ)՝ արծաթե, իսկ Աշոտ Խաչատրյանը (77 կգ), Շանթ Խաչատրյանը (72 կգ) և Հրաչյա Պողոսյանը (63 կգ), Սամվել Գրիգորյանը (82 կգ), Հրայր Ալիխանյանը (74 կգ)՝  բրոնզե մեդալներ։

 

Հայերեն English Русский

Մոսկվայում նշել են, թե որն է ռուս-ամերիկյան հարաբերությունների վերականգնման բանալին

ԱՄՆ-ն նավթատար է խոցել Օմանի ծոցում

ԱՄՆ-ն Կուբային կոչ է արել զերծ մնալ Գուանտանամոյի բազային հարվածելու նպատակով զենք հայթհայթելու փորձերից

Լյուքսեմբուրգը շնորհավորել է Հայաստանին և խորհրդարանական ընտրությունները հաջողված համարել

Երևանը բարձր է գնահատում Լիսաբոնի հետ իր բարեկամությունը. ԱԳՆ-ն շնորհավորել է Պուտուգալիայի Ազգային օրը

Իսրայելի հարձակումների հետևանքով վերջին 24 ժամում 30 մարդ է զոհվել Լիբանանում

Հասանովն ու Վուչիչը քննարկել են Ադրբեջան-Սերբիա ռազմական համագործակցության զարգացման հեռանկարները

Աշխարհահռչակ Անդրեա Բոչելլին ելույթ կունենա ՖԻՖԱ-ի աշխարհի առաջնության բացման արարողությանը

Երևան-Սևան ճանապարհի մի հատվածում երթևեկությունը կկազմակերպվի հանդիպակաց գոտով

ՀՀ նախագահը շնորհավորական ուղերձ է հղել Պորտուգալիայի Ազգային օրվա առթիվ