Սպորտ

Ըմբիշ Հրայր Ալիխանյանը դարձավ Զինվորականների ԱԱ-ի բրոնզե մեդալակիր

1 րոպեի ընթերցում

Ըմբիշ Հրայր Ալիխանյանը դարձավ Զինվորականների ԱԱ-ի բրոնզե մեդալակիր

ԵՐԵՎԱՆ, 21 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի հունահռոմեական ոճի հավաքականի ներկայացուցիչ Հրայր Ալիխանյանը դարձավ Երևանում ընթացող Զինվորականների ըմբշամարտի աշխարհի 37-րդ առաջնության բրոնզե մեդալակիր: 

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Երևանի Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում ընթացող Զինվորականների ըմբշամարտի աշխարհի 37-րդ առաջնության ազատ ոճի ըմբշամարտի 74 կգ քաշային կարգի բրոնզե մեդալի համար գոտեմարտում Հրայր Ալիխանյանը մրցեց Սաուդյան Արաբիան ներկայացնող Մահմուդ Հավսավիի հետ: Ալիխանյանից մեկ րոպե պահանջվեց 12:2 հաշվով հաղթելու համար:

Մինչ այս Զինվորականների ըմբշամարտի աշխարհի 37-րդ առաջնությունում Հայաստանի Հանրապետության ԶՈՒ հավաքականի մարզիկները նվաճել են 3 ոսկե, 3 արծաթե և 4 բրոնզե մեդալ։ Մասնավորապես, Գասպար Տերտերյանը (67 կգ), Սուրեն Աղաջանյանը (60 կգ) և Անդրանիկ Ավետիսյանը (65 կգ) նվաճել են ոսկե, Էլեն Բաբաջանյանը, (53 կգ), Տիգրան Մինասյանը (55 կգ) և Սարգիս Բեգոյանը (61 կգ)՝ արծաթե, իսկ Աշոտ Խաչատրյանը (77 կգ), Շանթ Խաչատրյանը (72 կգ) և Հրաչյա Պողոսյանը (63 կգ), Սամվել Գրիգորյանը (82 կգ)՝  բրոնզե մեդալներ։

 

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում