1 րոպեի ընթերցում
ԵՐԵՎԱՆ, 21 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի հունահռոմեական ոճի հավաքականի ներկայացուցիչ Շանթ Խաչատրյանը դարձավ Երևանում ընթացող Զինվորականների ըմբշամարտի աշխարհի 37-րդ առաջնության բրոնզե մեդալակիր:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Երևանի Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում ընթացող Զինվորականների ըմբշամարտի աշխարհի 37-րդ առաջնության հունահռոմեական ոճի 72 կգ քաշային կարգի բրոնզե մեդալի համար գոտեմարտում Շանթ Խաչատրյանը մրցեց Շվեյցարիայի ներկայացուցիչ Մաուրուս Զոգի հետ: Խաչատրյանը հաղթանակի հասավ 10։1 հաշվով` դառնալով ԱԱ-ի բրոնզե մեդալակիր:
Մինչ այս Զինվորականների ըմբշամարտի աշխարհի 37-րդ առաջնությունում Հայաստանի Հանրապետության ԶՈՒ հավաքականի մարզիկները նվաճել են 3 ոսկե, 3 արծաթե և 2 բրոնզե մեդալ։ Մասնավորապես,Գասպար Տերտերյանը (67 կգ), Սուրեն Աղաջանյանը (60 կգ) և Անդրանիկ Ավետիսյանը (65 կգ) նվաճել են ոսկե, Էլեն Բաբաջանյանը, (53 կգ), Տիգրան Մինասյանը (55 կգ) և Սարգիս Բեգոյանը (61 կգ)՝ արծաթե, իսկ Աշոտ Խաչատրյանը (77 կգ) և Հրաչյա Պողոսյանը (63 կգ)՝ բրոնզե մեդալներ։