Հայաստան

Կառավարությունը 13 ամսում ԼՂ-ից բռնի տեղահանվածներին տրամադրել է ավելի քան 75 միլիարդ դրամ աջակցություն

1 րոպեի ընթերցում

Կառավարությունը 13 ամսում ԼՂ-ից բռնի տեղահանվածներին տրամադրել է ավելի քան 75 միլիարդ դրամ աջակցություն

ԵՐԵՎԱՆ, 21 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը ներկայացրեց Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածների աջակցության ծրագրերի շրջանակում կատարված աշխատանքների ամփոփ տվյալները։ 

«Մեր հայրենակիցներին այս 13 ամսվա ընթացքում տրամադրվել է ավելի քան 75 միլիարդ 300 միլիոն դրամի աջակցություն։ Սա ներառում է բազմաթիվ ծրագրեր՝ սոցիալական, ֆինանսական և բնակարանային աջակցության ուղղություններով։ Չնայած որոշակի աջակցություն ենք ստացել միջազգային գործընկերներից, պետք է նշեմ, որ 90 տոկոսը և ավելին ուղղվել է պետական բյուջեից»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ՀՀ կառավարության նիստի ժամանակ ասաց Նարեկ Մկրտչյանը։

 

Կարդացեք հոդվածը` EnglishEspañolفارسی
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում