Խոշտանգումների և վատ վերաբերմունքի բոլոր ձևերի կանխարգելումը յուրաքանչյուրիս համար պետք է լինի օրահարց. ՀՀ ՄԻՊ

4 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 21 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։  Հայաստանի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը նոյեմբերի 20-ին ողջույնի խոսքով է հանդես եկել «Խոշտանգումներից, արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքից զերծ մնալու բացարձակ իրավունքի պաշտպանության վիճակը Հայաստանում․ արդյոք հաղթահարվում է անպատժելիությունը» թեմայով համաժողովին:

Համաժողովի նպատակն էր անդրադառնալ խոշտանգումների կանխարգելման ուղղությամբ միջազգային կազմակերպությունների կողմից Հայաստանի վերաբերյալ ներկայացված առաջարկություններին, առկա իրավիճակին և պետության ստանձնած պարտավորությունների կատարմանը։

Իր խոսքում Անահիտ Մանասյանն ընդգծել է նման ձևաչափով հանդիպումների անցկացման կարևորությունը՝ ոլորտում առկա խնդիրների բարձրաձայնման և համատեղ ջանքերով լուծման ուղիներ գտնելու տեսանկյունից։

«Առկա խնդիրների մասին խոսել՝ չի նշանակում մերժել այն գաղափարը, որ այս բնագավառում տեղի են ունեցել տարատեսակ փոփոխություններ, որոնք նպաստել են ոլորտը կատարելագործելուն: Միևնույն ժամանակ, դեռևս առկա են բազմաթիվ խնդիրներ, որոնց լուծման նպատակով պետությունը պետք է թիրախավորված, պրոֆեսիոնալ և ակտիվ աշխատանք իրականացնի: Կարևոր է ինչպես խոշտանգումների և վատ վերաբերմունքի այլ ձևերի կանխարգելման կառուցակարգերի կատարելագործումը, այնպես էլ նշված գործերի պատշաճ և արդյունավետ քննությունը»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Անահիտ Մանասյանի խոսքերն է մեջբերված ՄԻՊ-ի տարածած հաղորդագրության մեջ: 

Միևնույն ժամանակ, Անահիտ Մանասյանն ընդգծել է յուրաքանչյուրի հանձնառության կարևորությունը` ջանքերը մեկտեղելու և ոլորտում առկա բոլոր խնդիրները հաղթահարելու հարցում։

«Խոշտանգումների և վատ վերաբերմունքի բոլոր ձևերի կանխարգելումը յուրաքանչյուրիս համար պետք է լինի օրահարց»,- եզրափակել  է Անահիտ Մանասյանը:

Ողջույնի խոսքով են հանդես եկել Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցը, Հայաստանում Շվեդիայի Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Պատրիկ Սվենսոնը և ՀՀ ԱԺ պատգամավոր, ԱԺ Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնակատար Ռուստամ Բաքոյանը: Մասնակցել են պետական մարմինների, քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներ և փորձագետներ:

Համաժողովին որպես բանախոս հանդես է եկել ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի Կանխարգելման ազգային մեխանիզմի իրականացման համակարգող-խոշտանգումների և վատ վերաբերմունքի կանխարգելման վարչության պետ Լաուրա Գասպարյանը, ով անդրադարձել է ինչպես խոշտանգումների և վատ վերաբերմունքի դեպքերով նախաձեռնված քրեական վարույթների արդյունավետ քննությանը, այնպես էլ Կանխարգելման ազգային մեխանիզմի կողմից նախորդ տարվա ընթացքում մշտադիտարկման այցերի  արդյունքում ամփոփված 382 առաջարկների կատարման ընթացքին:

«2024 թվականի նոյեմբերի 15-ի դրությամբ խոշտանգումների և վատ վերաբերմունքի դեպքերով նախաձեռնված է եղել 236 քրեական վարույթ։ Այս պահին քննվում է 307 վարույթ, որից 130-ն այս տարվա ընթացքում կարճվել է, 2 անձի վերաբերյալ դատարան է ուղարկվել 2 վարույթ», - ընդգծել ՄԻՊ ներկայացուցիչը:

Լաուրա Գասպարյանը նշել է, որ այդ ցուցանիշների վերաբերյալ Մարդու իրավունքների պաշտպանը տարիներ շարունակ մտահոգություն է հայտնում:

Համաժողովը տեղի է ունեցել Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակի նախաձեռնությամբ:

Հայերեն

«Արարատ-Արմենիա»-ն «Շեմրոկ Ռովերս»-ի դեմ երկրորդ խաղում էլ հավատարիմ կմնա հաղթական խաղաոճին

Զինծառայողի մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ

«Արարատ-Արմենիա»-ն Երևանում հաղթեց իռլանդական «Շեմրոկ Ռովերս»-ին

Կենսաչափական նոր համակարգի ներդնումը նաև պետության թռիչքաձև զարգացման նոր նշաձող սահմանելու մասին է․ ՀՀ ՆԳ նախարար

Ֆրանսիայի օրենսդիրները հաստատել են մանկապիղծների ցմահ ազատազրկման մասին նախաձեռնությունը

Հայաստանի բասկետբոլի մինչև 18 տարեկանների ընտրանին հաղթանակով է մեկնարկել ԵԱ-ում

ԱՄՆ նախագահն անհրաժեշտության դեպքում պատրաստ է կապ հաստատել «Հեզբոլլահի» հետ

Թրամփը չի բացառում իրանական ենթադրյալ միջուկային օբյեկտին հարված հասցնելը

ԱՄՆ-ն առայժմ շահագրգռված չէ Իրանի հետ հանդիպմամբ. Դոնալդ Թրամփ

Կարեն Կարագուլյանը կխաղա օսկարակիր արտիստների մասնակցությամբ «Պոզիտանո» ֆիլմում