Կառավարությունը կհատկացնի 2,86 միլիարդ դրամ ճանապարհների հիմնանորոգման համար

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 21 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Կառավարությունը որոշեց Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությանը հատկացված միջոցներից կատարել վերաբաշխում՝ 2 միլիարդ 860 միլիոն 300 հազար դրամի չափով, ինչպես նաև կառավարության ներքո նախատեսված միջոցներից ՏԿԵ նախարարությանը հատկացնել 901 միլիոն դրամ՝ դրանք ուղղելով որոշ ճանապարհահատվածների նորոգման աշխատանքներին։ 

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ կառավարության նոյեմբերի 21-ի հերթական նիստին նախագիծը ներկայացրեց Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանը։  

«Գումարը կուղղվի ճանապարհահատվածների և տրանսպորտների հիմնանորոգմանը, կառուցմանը, վերակառուցմանը, դրանց տեխնիկական և հեղինակային հսկողությանը, նախագծանախահաշվային փաստաթղթերի պատրաստմանը և փորձաքննության ծառայությունների ձեռքբերմանը, ինչպես նաև ավարտված շինարարական աշխատանքների վճարմանը։

Նախագծով նախատեսված հիմնանորոգվող, կառուցվող և վերակառուցվող ճանապարհների ընդհանուր երկարությունը 16 կիլոմետր է, որից միջպետական նշանակության է 1,6 կիլոմետրը, հանրապետական նշանակության է 8 կիլոմետրը, տեղական նշանակության է 6,4 կիլոմետրը։ Նախատեսված է հիմնանորոգել երեք կամուրջ և մեկ հենապատ»,- ասաց Խուդաթյանը։  

Հայերեն 中文

«Օլիմպիակոս»-ը չպահպանեց հաղթական հաշիվը. Տիկնիզյանը չմասնակցեց խաղին

«Ինտեր»-ը հաղթանակ կորզեց «Նապոլի»-ի հետ խաղում. Մխիթարյանը մնաց պահեստայինների շարքում

Սեպտեմբերի 7-ի միջոցառումների անոնս

«Tour of Armenia» միջազգային հեծանվավազքի խորհրդանիշը կլինի եղնիկը

Հյուսիսային Եմենում սպանվել է հութիների՝ իրանցի և լիբանանցի ռազմական չորս խորհրդական

Հունաստանում ավիաշոուի ժամանակ F-4 Phantom կործանիչ է կործանվել

Հաքերները հրապարակել են Բեռլինի պետական կառույցներից գողացված շուրջ 1,4 միլիոն ֆայլ

ՄԱԿ-ը հավանություն է տվել Աֆրիկայի իրական չափերն արտացոլող աշխարհի քարտեզի կիրառմանը

2018-ի հեղափոխությունն՝ անմիջական մասնակցի ներկայացմամբ. կայացավ Արմեն Գրիգորյանի «Քայլ արա, մերժի՜ր Սերժին» գրքի շնորհանդեսը

Եթե յուրաքանչյուր տարի նման ծրագրեր մուտք գործեն Սրաշեն, գյուղացիների բեռը մեծապես կթեթևանա. շահառուն գոհ է ԿԽՄԿ-ից