Կառավարությունն անմաքս առևտրի խանութների գործունեության համար սահմանում է նոր կարգ

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 21 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հայաստանի կառավարությունը նոր կարգ է սահմանում անմաքս առևտրի խանութների տիրապետողների ռեեստրում ընդգրկվելու համար։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ որոշումն ընդգրկված է ՀՀ կառավարության նոյեմբերի 21-ի նիստի օրակարգում։ 

Այս նախագիծը նախատեսում է ներդնել նախաորակավորման համակարգ, որը կբարելավի ոլորտի մրցակցային միջավայրը և կբացառի ոլորտում գործունեության անարդյունավետ կազմակերպումը։

Ըստ նախագծի՝ անմաքս առևտրի խանութի կազմակերպման համար նախատեսված տարածքների վարձակալության մրցույթին մասնակցելու իրավունք կունենան միայն նախապես որակավորված իրավաբանական անձինք։ Նախաորակավորման գործընթացը կիրականացվի նորաստեղծ հանձնաժողովի կողմից, որը կգնահատի սուբյեկտների հնարավորությունները՝ անմաքս առևտրի խանութների կազմակերպման համար անհրաժեշտ պայմանները բավարարելու առումով։

Այս փոփոխությունը կբացի մրցակցային դաշտը տնտեսվարող սուբյեկտների համար՝ նախ ապահովելով իրավական և ֆինանսական կարողությունների գնահատում, ապա միայն տարածքի վարձակալության հնարավորության ընձեռում։

Մինչ օրս գործող համակարգը հնարավորություն էր տալիս տարածքը վարձակալող անձանց առանց գործունեության կազմակերպման իրական կարողություն ունենալու ընդգրկվել ռեեստրում։ Արդյունքում, արդյունավետության և հաշվետվողականության խոչընդոտներ էին առաջանում։ Նոր կարգով որոշվում է, որ տարածքի վարձակալության գործընթացը բաժանվում է նախաորակավորման փուլից՝ բացառելով մրցակցության անհավասար պայմանները։

Տնտեսվարող սուբյեկտները հավասար պայմաններում կմասնակցեն գործընթացին։

Նախագծի ընդունմամբ՝ կհաստատվի վերահսկողության միասնական համակարգ, ինչը թույլ կտա մանրամասն դիտարկել անմաքս առևտրի գործունեությունը, կվերացվեն անձանցից տարածք վարձակալելուց հետո գործունեություն չկազմակերպելու դեպքերը։

Այս նախագիծը կօգնի պետությանն ավելի արդյունավետ կերպով կազմակերպել անմաքս առևտրի գործընթացները, ապահովել պետական շահերի պաշտպանություն և բարձրացնել ոլորտի կազմակերպվածության մակարդակը։

Հայերեն

Վարչապետ Փաշինյանն անդրադարձել է ԵԱՏՄ անդամ երկրների ներկայացուցիչների զեկույցին

Նեթանյահուն հայտարարել է, որ Իրանը ցանկանում է ազդել Իսրայելի ընտրությունների վրա

Ադրբեջանի հետ խաղաղության համաձայնագրի շուտափույթ ստորագրումը մեր կառավարության քաղաքական հանձնառությունն է. Միրզոյան

ԹՐԻՓՓ-ի իրականացումը մտնում է գործնական փուլ. Նիկոլ Փաշինյան

Երևանն ու Պեկինը կընդլայնեն գործակցությունը՝ քաղաքային զարգացման արդյունավետ լուծումների ու հաջողված փորձի փոխանակման ուղղությամբ

Սեպտեմբերին արձանագրվել է գրանցված աշխատատեղերի նոր ռեկորդ․ Փաշինյան

Նիկոլ Փաշինյանի ճեպազրույցը

Թրամփը կարծում է, որ ԱՄՆ-ՌԴ-Չինաստան հանդիպումը պետք է նվիրված լինի միջուկազերծմանը

Կառավարությունը զբաղվածության երեք ծրագրերը կմիավորի․ ուսուցման համար կտրամադրվեն մինչև 250 հազար դրամի վաուչերներ

COP17-ի շրջանակում Վարդենիսը ներկայացավ համայնքի բոլոր բարիքներով