Սպորտ

Արմեն Մելիքբեկյանը հանդիպել է ՖԻՖԱ-ի նախագահի հետ

1 րոպեի ընթերցում

Արմեն Մելիքբեկյանը հանդիպել է ՖԻՖԱ-ի նախագահի հետ

ԵՐԵՎԱՆ, 21 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Արմեն Մելիքբեկյանը հանդիպել է ՖԻՖԱ-ի նախագահ Ջիաննի ԻՆֆանտինոյի հետ:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին սոցցանցերի իր էջերում գրել է Ինֆանտինոն:

«Շատ ուրախ էի հյուրընկալել Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Արմեն Մելիքբեկյանին Ցյուրիխում ՝ ՖԻՖԱ-ի կենտրոնակայանում, քննարկելու ֆուտբոլի զարգացման նախագծերի ընթացքը և առաջիկա անելիքները: Նախագահ Մելիքբեկյանի ղեկավարությամբ ֆուտբոլը Հայաստանում անշեղորեն զարգանում է:  ՖԻՖԱ-ն և ՀՖՖ-ն համագործակցում են տարբեր նախաձեռնությունների շրջանակներում: Հայաստանում բոլորին մաղթում եմ ամենայն բարիք և վստահ եմ, որ այնտեղ ֆուտբոլի ապագան պայծառ է»,-գրել է Ինֆանտինոն:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում