Սպորտ

Ըմբիշ Գասպար Տերտերյանը Հայաստանի երկրորդ ոսկին է նվաճել Զինվորականների ԱԱ-ում

1 րոպեի ընթերցում

Ըմբիշ Գասպար Տերտերյանը Հայաստանի երկրորդ ոսկին է նվաճել Զինվորականների ԱԱ-ում

ԵՐԵՎԱՆ, 20 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանում ընթացող Զինվորականների ըմբշամարտի 37-րդ առաջնության մրցումային առաջին օրը Հայաստանի ընտրանին հերթական ոսկին է նվաճում:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում ընթացող Զինվորականների ըմբշամարտի 37-րդ առաջնության մեկնարկային օրը Հայաստանի հավաքականից 67 կգ քաշային հունահռոմեական ոճի ըմբիշ Գասպար Տերտերյանը եզրափակիչում մրցեց Իրանի ներկայացուցիչ Չուվանի Ալիի հետ: Հայ ըմբիշը կարողացավ արագ հաղթանակի հասնել` 11:0 հաշվով:

Ավելի վաղ Զինվորականների աշխարհի առաջնության ոսկե մեդալակիր էր դարձել Սուրեն Աղաջանյանը, բրոնզ էր նվաճել Հրաչյա Պողոսյանը և Էլեն Բաբաջանյանը դարձել էր արծաթե մեդալակիր:

 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում