Սպորտ

Ըմբիշ Սուրեն Աղաջանյանը դարձավ Զինվորականների ԱԱ-ի ոսկե մեդալակիր

1 րոպեի ընթերցում

Ըմբիշ Սուրեն Աղաջանյանը դարձավ Զինվորականների ԱԱ-ի ոսկե մեդալակիր

ԵՐԵՎԱՆ, 20 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանում ընթացող Զինվորականների ըմբշամարտի 37-րդ առաջնության մրցումային առաջին օրը Հայաստանի թիմն արդեն երեք մեդալ է նվաճել:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում ընթացող Զինվորականների ըմբշամարտի 37-րդ առաջնության մեկնարկային օրը Հայաստանի հավաքականից 60կգ քաշային Սուրեն Աղաջանյանը եզրափակիչում մրցեց ԿԺԴՀ-ն ներկայացնող Ռի Սեի հետ և հաղթանակի հասավ: 63կգ քաշային կարգի բրոնզե մեդալի համար գոտեմարտում Հրաչյա Պողոսյանը մրցեց Կոլումբիայից Օսկար Լեոնարդոյի հետ և հաղթեց 8:0 հաշվով: 53 կգ Էլեն Բաբաջանյանը 8:7 հաշվով հաղթեց Մոնղոլիայից Օյունդարիին և նվաճեց արծաթե մեդալ (այս քաշային կարգում պայքարը շրջանաձև էր)։ Քիչ ավելի ուշ պայքարի մեջ կմտնեն Հայաստանի մի քանի ներկայացուցիչ ևս:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում