Ադրբեջան

Ֆրանսիայի դեսպանը կանչվել է Ադրբեջանի ԱԳՆ

1 րոպեի ընթերցում

Ֆրանսիայի դեսպանը կանչվել է Ադրբեջանի ԱԳՆ

ԵՐԵՎԱՆ, 20 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ադրբեջանում Ֆրանսիայի դեսպան Անն Բուայոնը կանչվել է Ադրբեջանի արտաքին գործերի նախարարություն։ 

Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում են ադրբեջանական ԶԼՄ-ները: 

Տարածված տեղեկության համաձայն՝ հանդիպման ընթացքում ադրբեջանական կողմը բողոք է հայտնել Ֆրանսիայի կողմից Ադրբեջանի նախագահությամբ Բաքվում ընթացող Կլիմայի փոփոխության շրջանակային կոնվենցիայի կողմերի համաժողովի 29-րդ նստաշրջանը խափանելու Ֆրանսիայի փորձերի դեմ։ 

Ադրբեջանը Ֆրանսիային մեղադրել է նաև Հայաստանի հետ խաղաղության գործընթացը խաթարելու մեջ։ 

«Փարիզը ակտիվորեն զինում է Երևանին՝ խրախուսելով միլիտարիզմն ու ռևանշիզմը, ինչը հարված է երկու երկրների հարաբերությունների կարգավորման ջանքերին։ Մենք պահանջում ենք, որ Ֆրանսիան դադարեցնի Ադրբեջանի դեմ ուղղված քայլերը, որոնք վտանգում են կարգավորման գործընթացը», - նշվում է տեղեկատվության մեջ։  

 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում