Վիեննայի Շպիտելբերգի Սուրբ ծննդյան տոնավաճառում ներկայացվում են հայ վարպետների ձեռագործ աշխատանքները

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 20 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ավստրիայի մայրաքաղաք Վիեննայում մեկնարկել է Շպիտելբերգի Սուրբ ծննդյան տոնավաճառը, որին առանձին տաղավարով մասնակցում է նաև Հայաստանի Հանրապետությունը:

ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը ծրագիրն իրականացնում է Երևանի քաղաքապետարան հետ՝ ՀՀ ԱԳՆ աջակցությամբ, Մշակույթի զարգացման հիմնադրամի և «Հովհաննես Շարամբեյանի անվան ժողովրդական արվեստների թանգարան» ՊՈԱԿ-ի հետ համագործակցությամբ:

Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է նախարարության տարածած հաղորդագրությունից, ծրագիրը նպատակ ունի խթանել Հայաստանի մշակութային ժառանգության միջազգային հանրահռչակումն և երկրի ճանաչելիության բարձրացումը: 

Հայաստանի տաղավարում ներկայացված են 40 վարպետների ձեռագործ աշխատանքներ. մասնավորապես՝ ցուցադրվում են կարպետագործության, խեցեգործության, տիկնիկագործության տարբեր նմուշներ և հուշանվերներ, որոնք ամբողջացնում են հայկական ձեռագործ արվեստի լավագույն ավանդույթները: Սուրբ ծննդյան տոնավաճառի շրջանակում Հայաստանի տաղավարում այցելուների համար կիրականացվեն նաև վարպետաց դասեր՝ նվիրված հայկական ժողովրդական արհեստագործության մեջ կիրառվող տեխնիկային և առանձնահատկություններին:  

Վիեննայում Շպիտելբերգի Սուրբ ծննդյան տոնավաճառը կշարունակվի մինչև դեկտեմբերի 23-ը:

Շպիտելբերգի տոնավաճառը Վիեննայի ամենահայտնի Սուրբ ծննդյան տոնավաճառներից է, որն ամեն տարի գրավում է հազարավոր այցելուների ուշադրությունը։ Այն իրականացվում է 1970-ական թվականներից սկսած՝ Վիեննայի Շպիտելբերգ պատմական թաղամասի Շպիտելբերգգասե, Գուտենբերգգասե և Շրանկգասե հետիոտնային փողոցներում:

2023 թ. Հայաստանն առանձին տաղավարով մասնակցել է Ստրասբուրգի Սուրբ ծննդյան տոնավաճառին:

Հայերեն العربية Русский

Հայաստանն ու Վրաստանը քննարկել են պաշտպանության ոլորտում համագործակցությունը

Կարեն Վարդանյանը 122 մլն դրամ է տրամադրել ազգային պատկերասրահի վերանորոգմանն ու վերազինմանը

ՀՀ Պն վարչական համալիրում տեղի է ունեցել Վրաստանի պաշտպանական ուժերի հրամանատարի դիմավորման արարողությունը

Լեհաստանը լրացուցիչ ոստիկանական ուժեր է տեղափոխել ՌԴ Կալինինգրադի մարզի հետ սահման

Գյումրիում հիմնանորոգվում են տասնամյակներ շարունակ լքված բնակարանները. դրանք կհատկացվեն բազմազավակ ընտանիքներին

Հյուսիսային Կորեան հերքում է առնչությունը Binance կրիպտոբորսայի վրա կիբերհարձակմանը

Ժաննա Անդրեասյանը կմեկնի Մոնակոյի Իշխանապետություն

254 մլն դրամի վնաս շրջակա միջավայրին.ԲԸՏՄ-ն բացահայտել է ապօրինի ընդերքօգտագործման 114 դեպք

Վարչապետի աշխատակազմի բյուջեն նվազել է 1 մլրդ 656 մլն դրամով

Հեգսեթը Սաուդյան Արաբիայի պաշտպանության նախարարի հետ քննարկել է տարածաշրջանային լարվածությունը