Երևանի բնակիչները, որոնց 100-ամյակը կլրանա, քաղաքապետարանից 1 միլիոն դրամ կստանան

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 19 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևան քաղաքի այն բնակիչները, որոնց 100-ամյակը կլրանա, քաղաքային բյուջեից 1 միլիոն դրամ կստանան։  

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝  նախագիծը Երևանի ավագանու նոյեմբերի 19-ի նիստին ներկայացրեց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամ Դիանա Քերոբյանը։ 

Որոշումն ընդունվեց 51 կողմ և 2 ձեռնպահ ձայներով: 

«Վերլուծելով աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության (ԱՍՀՆ) տրամադրած տեղեկատվությունը՝ 2018-2023 թվականների ընթացքում 100-ամյակը նշել է Երևանի 177 բնակիչ, ինչը տարեկան կտրվածքով կազմում է 30 բնակիչ:  Միջին հաշվարկով 100-ամյակը լրացած 30 բնակիչների համար Երևանի բյուջեից առաջարկվող սոցիալական աջակցության հանրագումարը տարեկան կկազմի մոտ 30 մլն դրամ:

Շահառուին ներկայացվող և գործընթացային պահանջները հետևյալն են. 100-ամյակը լրանալու պահի դրությամբ շահառուն վերջին 5 տարին պետք է հաշվառված լինի Երևան քաղաքում՝ համաձայն ՀՀ ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության տվյալների:

Դրամական աջակցությունը տրամադրվում է նույն եղանակով, որով տրամադրվում է տվյալ շահառուի կենսաթոշակը։ Աջակցությունը տրամադրվելու է նաև «Հայփոստի» միջոցով:  Շահառուի կողմից դիմումի կամ որևէ այլ փաստաթղթեր ներկայացնելու անհրաժեշտություն չի առաջանալու»,- ասաց Դիանա Քերոբյանը:

Նա նշեց՝ աջակցության գումարի փոխանցումը իրականացվելու է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից:

Նախագիծն ուժի մեջ կմտնի 2025 թվականի հունվարի 1-ին:  

Հայերեն

Երևանում կայացել է Նախագծերի կառավարման ամենամյա կոնֆերանսը

Անթալիայում կայացել է ՀՀ վարչապետի և Թուրքիայի նախագահի հանդիպումը

Եղիշե Մելիքյանը Կիպրոսի դեմ խաղում հնարավորություն է տալու բացառապես երիտասարդ ֆուտբոլիստների

Հայաստանը զրկվել է ՀԱՊԿ-ում պատասխանատու պաշտոններին իր ներկայացուցիչներին նշանակելու իրավունքից․ Պեսկով

ՀՀ ԿԳՄՍ նախարարը բարերար Լևոն Վարթան Դեր Բեդրոսսյանին է հանձնել Մովսես Խորենացու մեդալը

Փաշինյանն ու Փեզեշքիանն Անթալիայում քննարկել են համագործակցությանը վերաբերող օրակարգային հարցեր

«Երևանի ավտոբուս»-ը պարզաբանում է ներկայացրել հանրային տրանսպորտում 13-ամյա անչափահասի մասնակցությամբ տեղի ունեցած միջադեպի վերաբերյալ

Ռուսաստանի իշխանությունները կարտաքսեն Մոսկվայում Մոլդովայի դեսպանության աշխատակցին. Moldpres

Նոյեմբերի 12-ի միջոցառումների անոնս

ՀՀ ԿԳՄՍ նախարարն ու ՌԴ դեսպանը կարևորել են կրթության ոլորտում համագործակցությունը