Սպորտ

Ռոբերտ Հովհաննիսյանը Եվրոպայի անհատական առաջնությունում կիսում է 3-11-րդ տեղերը

1 րոպեի ընթերցում

Ռոբերտ Հովհաննիսյանը Եվրոպայի անհատական առաջնությունում կիսում է 3-11-րդ տեղերը

ԵՐԵՎԱՆ, 19 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանը ներկայացնող շախմատիստները շարունակում են ելույթները Եվրոպայի անհատական առաջնությունում:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` 2024 թվականի շախմատի Եվրոպայի անհատական առաջնության ավարտին մնացել է մեկ խաղափուլ: Վերջին խաղափուլից առաջ միանձնյա առաջատարն է սերբ գրոսմայստեր Ալեքսանդր Ինջիչը, ով 10 հնարավորից ունի 8.5 միավոր: 

Հայ շախմատիստներից առաջատարների շարքում է գրոսմայստեր Ռոբերտ Հովհաննիսյանը, նա ունի 7.5 միավոր և կիսում է 3-11-րդ հորիզոնականները: Գրոսմայստեր Արամ Հակոբյանը և ՖԻԴԵ-ի վարպետ Էրիկ Գասպարյանն ունեն 7 միավոր: Գրոսմայստեր Էմին Օհանյանն ունի 6.5 միավոր:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում