Թբիլիսիում բախումներ են տեղի ունեցել ցուցարարների և ոստիկանների միջև

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 19 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թբիլիսիի Մելիքիշվիլիի պողոտայում բախումներ են տեղի ունեցել խորհրդարանական ընտրությունների արդյունքների դեմ բողոքողների և ներքին գործերի նախարարության աշխատակիցների միջև։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այդ մասին հաղորդում է ՏԱՍՍ-ը։

Ըստ գործակալության թղթակցի՝ ոստիկանները փորձել են հետ մղել ցուցարարներին և մաքրել երթևեկելի մասը։ Կիրառվել է արցունքաբեր գազ։ Ցուցարարները դիմադրություն են ցույց տվել: Իրավապահների վրա քարեր են նետվել: Մի քանի հոգի բերման են ենթարկվել։

Այս պահին ոստիկանությունն ամբողջությամբ ազատել է Մելիքիշվիլիի պողոտան։ Իրավիճակը հանգիստ է: Այնտեղ է նաև ցուցարարների մի մասը, որոնք կրկին ասում են, թե չեն պատրաստվում ցրվել։

Իրավապահներն սկսել են ցուցարարներին ցրել նոյեմբեի 19-ի առավոտյան։ Նրանց հեռացրել են Իլյա Ճավճավաձեի պողոտայից, որտեղ նրանք երկու օր հանրահավաք էին անցկացնում Թբիլիսիի պետական ​​համալսարանի շենքի մոտ։ Ավելի ուշ ցուցարարները շարժվել են դեպի Մելիքիշվիլիի պողոտա, որից հետո իրավապահները կրկին ստիպված են եղել ուժ գործադրել։

Նոյեմբերի 17-ին խորհրդարանական ընտրությունների արդյունքների դեմ բողոքի ակցիան Թբիլիսիում նախ տեղի է ունեցել բարձրագույն օրենսդիր մարմնի շենքի մոտ։ Բոլորի համար  անսպասելիորեն «Հանուն փոփոխությունների» կոալիցիայի ներկայացուցիչները, որոնք երթով շարժվում էին դեպի խորհրդարան, որոշել են կանգ առնել Ճավճավաձեի պողոտայում և այն փակել  երթուղայիններով։ Ավելի ուշ այնտեղ կազմակերպվել է հանրահավաք։ Դրա մասնակիցները գիշերել են հենց երթևեկելի մասում խփված մի քանի տասնյակ վրաններում։ Կամավորները նրանց թեյ, սուրճ, սնունդ և ծածկոցներ են տրամադրել: Փակվել է տեղի տրանսպորտային հանգույցը։ Ցուցարարները բարիկադներ են կանգնեցրել աղբարկղներով և շինանյութի պարկերով:

Հայերեն Русский

«Համաշխարհային առևտրի կենտրոն Երևան» նախագիծը միշտ արդիական կլինի Երևանի համար և կնպաստի քաղաքի ինքնության ձևակերպմանը. վարչապետ

Թարգմանչական արվեստը՝ պատուհան դեպի այլ երկրներ. Հայաստանի գրողների միությունը Թարգմանչաց տոնը նշանավորեց «Կանթեղ» մրցանակաբաշխությամբ

Հոկտեմբերի 12-ի միջոցառումների անոնս

Հոկտեմբերի 11-ի միջոցառումներ

Հունաստանում բացվել է «Հունաստանը՝ հայերենով» խորագրով գրքերի ցուցահանդես

Գյումրիում կանցկացվի «Բանկերը և փոքր ու միջին բիզնեսը մեկ տեղում» էքսպոն

Երևանում բացվել է Մհեր Մկրտչյանի արձանը

Զելենսկին Կիևի հարձակման ենթարկվելուց հետո քննադատել է ռուսական նավթամթերքի արտահանման սահմանափակումների թուլացումը

Փենսիլվանիայում հրաձգության հետևանքով ինը մարդ է զոհվել, այդ թվում՝ երկու երեխա

Մայամիում քննարկվել են Ուկրաինայում պատերազմն ավարտելու հնարավոր ուղիներն ու անվտանգության երաշխիքները