Միացյալ Նահանգներ

Թրամփը հաստատել է անօրինական միգրանտների զանգվածային արտաքսման ծրագրի մասին տեղեկությունը

1 րոպեի ընթերցում

Թրամփը հաստատել է անօրինական միգրանտների զանգվածային արտաքսման ծրագրի մասին տեղեկությունը

ԵՐԵՎԱՆ, 18 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։  ԱՄՆ նախագահական ընտրություններում հաղթած Դոնալդ Թրամփը հաստատել է երկրում արտակարգ դրություն մտցնելու և անօրինական միգրանտների զանգվածային արտաքսման ծրագրի իրագործման մասին տեղեկությունը

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ինչպես փոխանցում է ՌԻԱ Նովոստին, Դոնալդ Թրամփը «Truth Social» կայքէջում արձագանքելով Judicial Watch պահպանողական կազմակերպության ղեկավար Թոմ Ֆիթոնի հրապարակած համապատասխան տեղեկությանը, հաստատել է այն։

 Թոմ Ֆիթոնը մասնավորապես հայտարարել է, որ Թրամփի վարչակազմը պատրաստվում է արտակարգ դրություն մտցնել և կօգտագործի ռազմական միջոցներ զանգվածային արտաքսման համար։

 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում