Միացյալ Նահանգներ

Դոնալդ Թրամփն ու Սի Ծինփինը հեռախոսազրույց են ունեցել

1 րոպեի ընթերցում

Դոնալդ Թրամփն ու Սի Ծինփինը հեռախոսազրույց են ունեցել

Չինաստանի նախագահ Սի Ծինփինը հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ-ի նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի հետ։ Այդ մասին տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով չինական «Սինխուա» գործակալությունը։

Ավելի վաղ Չինաստանի արտաքին գործերի նախարարությունը հայտարարել էր, որ Չինաստանի փոխնախագահ Հան Չժենը կմասնակցի ամերիկացի առաջնորդի երդմնակալության արարողությանը։ Մինչ այդ, Թրամփի մամուլի քարտուղար Քերոլայն Լևիտը հաստատել էր, որ հրավեր է ուղարկել Սի Ծինփինին։

Նոյեմբերին Չինաստանի Ժողովրդական Հանրապետության նախագահը ԱՄՆ-ի ներկայիս նախագահ Ջո Բայդենի հետ հանդիպման ժամանակ ասել էր, որ Չինաստանը պատրաստ է աշխատել նոր վարչակազմի հետ։ Պեկինը հավատարիմ է մնում Վաշինգտոնի հետ «առողջ և կայուն» հարաբերությունների պահպանմանը, ընդգծել է Սի Ծինփինը։

 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում