Երևանում կանցկացվի կարիերայի տոնավաճառ. գխավոր շահառուները ԼՂ-ից բռնի տեղահանվածներն են

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 18 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հայկական բարեգործական ընդհանուր միության «Սովորիր և վաստակիր. Արցախ» ծրագրի շրջանակում Երևանում նոյեմբերի 21-ին անցկացվելու է կարիերայի տոնավաճառ․ գխավոր շահառուներն աշխատանք փնտրող ԼՂ-ից բռնի տեղահանվածներն են։ 

«Արմենպրես»-ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսում Հայկական բարեգործական ընդհանուր միության «Սովորիր և վաստակիր. Արցախ» ծրագրի ղեկավար Հայկուհի Գևորգյանը տեղեկացրեց, որ թեպետ գլխավոր շահառուները արցախցիներն են, սակայն կարիերայի տոնավաճառը բաց է և բոլոր ցանկացողները կարող են գալ, մասնակցել։ 

«Կարիերայի տոնավաճառին մասնակցելու է 40-ից ավելի գործատու, ներկայացվելու են 200-ից ավելի թափուր աշխատատեղեր ամենատարբեր ոլորտներից։ Կլինեն առաջարկներ ինչպես որակավորված մասնագետների, այնպես էլ աշխատանքային փորձ չունեցող անձանց համար»,-ասաց Հայկուհի Գևորգյանը։  

Կարիերայի տոնավաճառի նպատակն է հնարավորություններ ստեղծել արցախցիների համար ծանոթանալու Հայաստանի աշխատաշուկային, տեսնելու, թե ինչ կառուցվածք այն ունի, ինչ հիմնական գործատուներ կան, որ ոլորտներն առավել շատ պահանջակ ունեն։ Հայկուհի Գևորգյանը նկատեց, որ Հայաստանի ու ԼՂ-ի աշխատաշուկաները տարբեր են եղել։ Բռնի տեղահանումից հետո արցախցիներին շատ դժվար է պատկերացնել Հայաստանի աշխատաշուկան։ 

«Իրականում, Արցախի աշխատաշուկան խիստ սահմանափակ է եղել՝ ելնելով տնտեսական հնարավորություններից։ Արցախցիները, մեծամասամբ, ներգրավված են եղել պետական կառավարման համակարգում, որոշակիորեն՝ գյուղատնտեսությունում, առևտրում։ Սպասարկման ոլորտը նույնիսկ շատ փոքր մաս է կազմել։ Աշխատանք փնտրողների մեծ մասը հենց Արցախում պետական համակարգում աշխատողներն են, ուսուցիչները։ Շատերը չեն ցանկանում Հայաստանում աշխատել իրենց մասնագիտությամբ, այլ ոլորտ են փնտրում»,-ասաց Հայկուհի Գևորգյանը։ 

Մինչ կարիերայի տոնավաճառը, «Սովորիր և վաստակիր. Արցախ» ծրագրի շրջանակում աշխատանք է տարվել 1000-ից ավելի արցախցիների հետ, իրականացվել են վերապատրաստման դասընթացներ նրանց աշխատանքային հմտությունները զարգացնելու համար։ Բուն մասնագիտական դասընթացներից զատ նաև անգլերենի ուսուցման, համակարգչային ծրագրերի դասընթացներ են եղել։ Դասընթացներից հետո, այս ընթացքում որոշ արցախցիների հաջողվել է աշխատանք գտնել։ 

Հայերեն

ՀՀ ԲՏԱ նախարարության աջակցությամբ հայկական ընկերությունները մասնակցել են «GITEX AI EUROPE 2026» միջազգային տեխնոլոգիական ցուցահանդեսին

Պորտուգալական «Բենֆիկա» ակումբի ակադեմիան մուտք է գործում Հայաստան

Առանձնապես խոշոր չափերով խարդախություն և փողերի լվացում կատարելու մեղադրանքով ձերբակալվել են Գագիկ Ծառուկյանը և հանցավոր խմբի ևս մեկ անդամ

Հայտնի են Երևանի կարճամետրաժ ֆիլմերի 9-րդ միջազգային կինոփառատոնի մրցանակակիրները

Ռուսաստանը Հայաստանին առաջարկ է ներկայացրել նոր ատոմակայանի կառուցման վերաբերյալ

ԵՄ-ն և Հայաստանը Երևանում անցկացրել են մարդու իրավունքների շուրջ 15-րդ երկխոսությունը

ԿԳՄՍ նախարարն ու Ֆրանկոֆոնիայի խաղերի միջազգային կոմիտեի տնօրենը քննարկել են Ֆրանկոֆոնիայի մարզամշակութային խաղերի կազմակերպման հարցերը

Հուլիսի 7-ի միջոցառումների անոնս

Հայաստանը և Ռուսաստանը քննարկել են առևտրատնտեսական հարաբերությունների ընթացիկ զարգացումները

Մարզային դպրոցները սեպտեմբերի 1-ից կանցնեն ԿԳՄՍ նախարարության ենթակայության ներքո