ԵՐԵՎԱՆ, 18 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանը ներկայացնող շախմատիստներ Կարեն Գրիգորյանը և Էլինա Դանիելյանը հաղթել են միջազգային մրցաշարում:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` գրոսմայստեր Կարեն Գրիգորյանը Պորտուգալիայում անցկացված «XVIII Torneio Internacional Figueira da Foz - Sabir Ali» մրցաշարում 9 հնարավորից վաստակեց 7.5 միավոր և դարձավ մրցաշարի հաղթող:
Մրցաշարին մասնակցում էր նաև գրոսմայստեր Էլինա Դանիելյանը, ով վաստակեց 6 միավոր և զբաղեցրեց 1-ին հորիզոնականը կանանց պայքարում։