Վրացի ընդդիմադիրներն ամբողջ գիշերն անցկացրել են Թբիլիսիի կենտրոնում

2 րոպեի ընթերցում

© РИА Новости

ԵՐԵՎԱՆ, 18 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վրացական ընդդիմադիր կուսակցությունների ներկայացուցիչներն իրենց կողմնակիցների հետ միասին ամբողջ գիշերն անցկացրել են Թբիլիսիի պետական ​​համալսարանի շենքի առջև՝ պահանջելով նոր խորհրդարանական ընտրություններ: «Արմենպրես»-ի փոխանցմամբ, այդ մասին հայտնել է «ՌԻԱ Նովոստի»-ի թղթակիցը։

Շենքի առջև վրաններ են տեղադրվել, որոնցում ցուցարարների մի մասն անցկացրել է ողջ գիշերը։ Ակցիայի մասնակիցները կրակ են վառել, երգել են ու խաղացել։ Քաղաքի բնակիչները նրանց սնունդ և տաք ըմպելիքներ են բերել: Ընդդիմադիրները խոստանում են փողոցում մնալ մինչև նոյեմբերի 18-ի երեկո։

Վրաստանի ներքին գործերի նախարարությունը ոչ մի նախազգուշական հայտարարություն չի արել։ 

Նոյեմբերի 16-ին Վրաստանի Կենտրոնական ընտրական հանձնաժողովը հրապարակել է հոկտեմբերի 26-ին անցկացված խորհրդարանական ընտրությունների ամփոփիչ արձանագրությունը, որի համաձայն հաղթել է իշխող «Վրացական երազանք» կուսակցությունը՝ հավաքելով ձայների 53,93%-ը և խորհրդարանում ստանալով 150 մանդատից 89։ Խորհրդարան են անցել նաև չորս ընդդիմադիր կուսակցություններ, բայց նրանք չեն ճանաչում ընտրությունների արդյունքները և հրաժարվում են պատգամավորական տեղերից։ Խորհրդարանը պետք է հավաքվի ոչ ուշ, քան նախագահի կողմից գումարման ամփոփիչ արձանագրության հրապարակումից տասն օր հետո։ Սակայն եթե նախագահը հրաժարվի խորհրդարանը գումարելուց, օրենսդիր մարմինը կհավաքվի ինքնուրույն:

Ընդդիմադիրներն արդյունքները համարում են կեղծված, պահանջում են միջազգային հետաքննություն և նոր խորհրդարանական ընտրություններ։

Վրաստանի դատախազությունը հետաքննություն է սկսել ընտրությունների արդյունքների ենթադրյալ կեղծման հարցում ընդդիմության պնդումների կապակցությամբ, սակայն ընդդիմադիրների մեծ մասը չի համագործակցում գերատեսչության հետ։

Հայերեն Русский

Դոնալդ Թրամփը դեռևս չունի ռուս-ուկրաինական պատերազմը դադարեցնելու պաշտոնական ծրագիր. Ուկրաինայի նախագահ

ՀՀ ՆԳՆ-ն հերքում է Միգրացիայի և քաղաքացիության ծառայության Նոր նորքի բաժնի հետ կապված լուրը

ԱՄՆ հատուկ ներկայացուցիչը հերքել է Մյունխենում Ուկրաինայի խաղաղ կարգավորման ծրագիր ներկայացնելու մասին լուրերը

ՄԻՊ ներկայացուցիչները հանդիպումներ են ունեցել ԶՊՄԿ-ի աշխատակիցների հետ

Հայտնի են «Դեպի Եվրատեսիլ» նախագծի 12 մասնակիցները

Սանտորինիում արտակարգ դրություն է հայտարարվել երկրաշարժերի հետևանքով

«Բարի օր 2» կատակերգական ֆիլմն արդեն երևանյան կինոթատրոններում է

ՊԵԿ-ը մանրամասնել է ԵԱՏՄ շուկա արտահանելու համար թվային դրոշմավորման ենթակա ապրանքների ցանկը

ԿԳՄՍՆ-ն կսահմանափակի քաղաքային դպրոցներում հեռավար կրթության ծավալները

Համահայկական ձմեռային խաղերի շախմատի մրցաշարի հաղթողները Երևանից ու Աբովյանից են