Էդուարդ Սպերցյանն ընդգրկվել է Հայաստանի հավաքականի բոլոր ժամանակների լավագույն ռմբարկուների շարքում

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 18 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի հարձակվող Էդուարդ Սպերցյանն ընդգրկվել է ազգային թիմի բոլոր ժամանակների լավագույն ռմբարկուների շարքում: 

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Էդուարդ Սպերցյանը, Ազգերի լիգայի խաղարկության վերջին տուրում գրավելով Լատվիայի հավաքականի դարպասը,  Հայաստանի ազգային հավաքականում 6-րդ գոլը խփեց և ընդգրկվեց ընտրանու պատմության լավագույն ռմբարկուների տասնյակում: 

Գոլերից 2-ը նա խփել է Լատվիայի հավաքականին՝ դառնալով լատվիացիների հետ դիմակայությունում Հայաստանի հավաքականի լավագույն ռմբարկուն: 

Լատվիայի դեմ խաղում ազգային թիմի կազմում իր գոլերի հաշիվը բացեց Արթուր Միրանյանը: 

Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի բոլոր ժամանակների լավագույն ռմբարկուն Հենրիխ Մխիթարյանն է` 31 գոլով: 

Հայերեն English Русский Türkçe

Վրաստանում հայտնաբերվել է սպանության համար հետախուզվող անձը

Քննարկվել են ՀՀ-ում քաղաքաշինության ոլորտի զարգացման հեռանկարներն ու ընթացիկ ծրագրերը

Բեռլինում փետրվարի 3-5-ը կկայանա «Fruit Logistica 2027» միջազգային ցուցահանդեսը

ՀՀ ֆինանսների նախարարության հասարակական խորհրդի նիստում քննարկվել են 2027-ի պետական բյուջեի նախագծի վերաբերյալ առաջարկությունները

«ՆՈՐ ԳԱԶ» ՍՊԸ-ին պատկանող լցակայանում բացահայտվել է թերլիցքավորման դեպք

Քննարկվել են հայկական վերամշակված արտադրանքն Օմանի շուկա արտահանելու և շուկայում դրանց երկարաժամկետ ներկայացվածությունն ապահովելու մասին հարցեր

ՀԷՑ-ի ավտոպարկը համալրվում է նոր տրանսպորտային միջոցներով և մասնագիտացված տեխնիկայով

ՀՀ վարչապետի խոսնակը հերքում է Թուրքմենստանում Փաշինյան-Պուտին-Ալիև հանդիպման մասին ռուսական լրատվամիջոցի հրապարակումը

Հայաստանն արդեն իսկ զգալի առաջընթաց է արձանագրել մի շարք ոլորտներում. Վիզաների ազատականացման գործողությունների ծրագրի կատարողականի ԵՄ գնահատման երկրորդ առաքելությունը Հայաստանում է

Հայաստանն ուժեղացնում է պատվաստումների գործընթացի թվայնացված մոնիտորինգը՝ տվյալների վրա հիմնված որոշումներ կայացնելու համար