Քաղաքականություն

Աբխազիայում ընդդիմության կողմնակիցները ապամոնտաժում են կառավարական համալիրի ցանկապատը

2 րոպեի ընթերցում

Աբխազիայում ընդդիմության կողմնակիցները ապամոնտաժում են կառավարական համալիրի ցանկապատը

ԵՐԵՎԱՆ, 17 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Աբխազական ընդդիմության կողմնակիցները Սուխումում սկսել են ապամոնտաժել նախագահի վարչակազմի, խորհրդարանի և կառավարության շուրջ գտնվող ցանկապատը:

«Արմենպրես»-ի  հաղորդմամբ՝ ինչպես հայտնում է ՏԱՍՍ-ը, Աբխազիայի Ինքնիշխանության կոմիտեի ներկայացուցիչ Լևան Լագուլաան հայտնել է, թե  թողնելու են կառավարական համալիրը շրջապատող ցանկապատի միայն մի հատված՝ հետագա կառավարությանն ուղղված համապատասխան ցուցանակով առ այն, որ պետք է լինել ժողովրդի կողքին և չմեկուսանալ նրանից:

«ՌԻԱ Նովոստի»-ի փոխանցմամբ էլ՝ ցուցարարները հայտարարել են, թե մտադիր են ապամոնտաժված պարիսպը տեղափոխել Վրաստանի հետ սահման ու հանձնել սահմանապահ ծառայությանը։

Աբխազիայում իշխանությունների և ընդդիմության միջև առճակատումը սկսվել է Ռուսաստանի Դաշնության հետ ներդրումային համաձայնագրի պատճառով, որը նախատեսում է Աբխազիայում բնակարանների կառուցում։ 

Ընդդիմության կողմնակիցները կարծում են, որ դրա իրականացումը կբերի բնակարանների գների բարձրացման, ինչպես նաև Աբխազիայում փոքր և միջին բիզնեսի համար ռիսկերի։ 

Խորհրդարանը պետք է վավերացներ փաստաթուղթը նոյեմբերի 15-ին, սակայն բողոքի ցույցերի բռնկման պատճառով դա հետաձգել է։ 

Ընդդիմության կողմնակիցները գրավել են Սուխումի կառավարական շենքերի համալիրը, այդ թվում՝ նախագահի նստավայրը, և պահանջել  նախագահի հրաժարականը։ 

Լուսանկարը՝ sputnik-abkhazia.ru-ի

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում