Քաղաքականություն

Աբխազիայում ցուցարարները ՊՆ-ին են վերադարձրել կառավարական համալիրի մոտ արգելափակված  տեխնիկան

2 րոպեի ընթերցում

Աբխազիայում ցուցարարները ՊՆ-ին են վերադարձրել կառավարական համալիրի մոտ արգելափակված  տեխնիկան

ԵՐԵՎԱՆ, 17 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Աբխազիայում Ռուսաստանի հետ ներդրումային համաձայնագրի դեմ բողոքող  ցուցարարները համաձայնել են երկրի պաշտպանության նախարարությանը վերադարձնել Սուխումում կառավարական համալիրի մոտ կանգնած տեխնիկան։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

Ըստ աղբյուրի՝ ավելի վաղ ՊՆ տեխնիկան խորհրդարանի շենքի մոտ է տարվել՝ ցուցարարների ներխուժումը շինություն թույլ չտալու նպատակով:

Արդյունքում՝ այդ փորձը ձախողվել է, իսկ տեխնիկան երկու օր արգելափակված է մնացել  խորհրդարանի շենքի մոտ՝ մասամբ փակելով դրա մուտքերը:

Նշվում է, որ Աբխազիայի պաշտպանության նախարարի հետ պայմանավորվածություն է ձեռք բերվել գերատեսչությանը վերադարձնել կառավարական համալիրում կանգնած տեխնիկան։

Աբխազիայում իշխանությունների և ընդդիմության միջև առճակատումը սկսվել է Ռուսաստանի Դաշնության հետ ներդրումային համաձայնագրի պատճառով, որը նախատեսում է Աբխազիայում բնակարանների կառուցում։ 

Ընդդիմության կողմնակիցները կարծում են, որ դրա իրականացումը կբերի բնակարանների գների բարձրացման, ինչպես նաև հանրապետության փոքր և միջին բիզնեսի համար ռիսկերի։ Խորհրդարանը պետք է վավերացներ փաստաթուղթը նոյեմբերի 15-ին, սակայն բողոքի ցույցերի բռնկման պատճառով դա հետաձգեց։ 

Ընդդիմության կողմնակիցները գրավել են Սուխումի կառավարական շենքերի համալիրը, այդ թվում՝ նախագահական նստավայրը՝ պահանջելով նախագահի հրաժարականը։ 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում