Վրաստանի խորհրդարանական ընտրությունների արդյունքների ամփոփման ժամանակ ծեծկռտուք է տեղի ունեցել

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 16 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Վրաստանի խորհրդարանական ընտրությունների արդյունքների ամփոփումը սկսվել է հանձնաժողովի ընդդիմադիր անդամների և երկրի Կենտրոնական ընտրական հանձնաժողովի ղեկավար Գիորգի Կալանդարիշվիլիի և նրա տեղակալների միջև ծեծկռտուքով։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է Sputnik գործակալության վրացական հարթակը։

«Ընդդիմության առաջին խոսնակ, «Միացյալ ազգային շարժման» ներկայացուցիչ Դավիթ Կիրթաձեն այն բանից հետո, երբ ԿԸՀ նախագահը թույլ չտվեց շարունակել ելույթը, ոտքի կանգնեց և բաժակից սև ներկ շպրտեց ԿԸՀ նախագահի դեմքին, որից հետո ծեծկռտուք սկսվեց», - հայտնում է գործակալությունը։

Վերջինիս հաղորդմամբ՝ միջադեպն այս պահին հարթվել է, սակայն հանդիպումն ընդհատվել է։

Վրաստանի Կենտրոնական ընտրական հանձնաժողովը շաբաթ օրը ժամը 11:00-ին նիստ է նշանակել՝ հոկտեմբերի 26-ին կայացած խորհրդարանական ընտրությունների արդյունքների ամփոփման նպատակով։ 

Միևնույն ժամանակ, հանդիպմանը զուգահեռ, Կենտրոնական ընտրական հանձնաժողովի շենքի մոտ տեղի է ունենում ընդդիմության կողմնակիցների՝ ընտրակեղծիքների դեմ բողոքի ցույցը։ 

Նախնական տվյալներով՝ խորհրդարան է անցել հինգ քաղաքական ուժ։ «Վրացական երազանքը» հավաքել է ձայների 53,93 տոկոսը, մասնավորապես՝ խորհրդարանի 150 մանդատներից 89-ը, և դրանով պահպանել իշխանությունը։ 

«Փոփոխությունների կոալիցիան» («Ախալի», «Գիրչի՝ ավելի շատ ազատություն», «Դրոա») ստացել է 18 մանդատ, «Միասնություն՝ ազգային շարժում» («Միացյալ ազգային շարժում», «Ագմաշենեբելի ռազմավարություն», «Եվրոպական Վրաստան»)՝ 17 մանդատ, «Ուժեղ Վրաստան» («Լելոն Վրաստանի համար», «Ժողովրդի համար», «Ազատության հրապարակ», «Քաղաքացիներ») - 14, և «Վրաստանի համար»՝ 12 մանդատ։

Ընդդիմության ներկայացուցիչները հրաժարվում են ճանաչել «Վրացական երազանք»-ի հաղթանակը՝ հայտարարելով, որ տեղի է ունեցել տոտալ ընտրակեղծիք։

Հայերեն Русский

Թուրքիայի ԱԳՆ-ն դատապարտել է Գոլանի բարձունքների նկատմամբ Իսրայելի ինքնիշխանությունը ճանաչելու Կոլումբիայի որոշումը

Գլխավոր դատախազն այցելել է Սևանա լճի բացարձակ նիշից ցածր գտնվող՝ ապամոնտաժված շենք-շինությունների տարածքներ

«Գութան» փառատոնը կրկին կհամախմբի հայկական երգի և պարի լավագույն խմբերին

Իրանի հետ իրադրությունը լավ է զարգանում. Թրամփ

Վրաստանի և Ռուսաստանի սահման տանող ճանապարհին կկառուցվի 2 կմ երկարությամբ կամուրջ

Փրկարարների որոնողափրկարարական աշխատանքների շնորհիվ մոլորված քաղաքացիները հայտնաբերվել են. նրանց կյանքին վտանգ չի սպառնում

ԿԳՄՍ նախարարն ուղերձ է հղել Երիտասարդության միջազգային օրվա առթիվ

Կոլումբիայի նախագահը երկրաշարժից հետո երկրում աղետի ռեժիմ է հայտարարել

Ալիևը հայտարարել է TRIPP-ի շրջանակներում Հայաստանի տարածքով էլեկտրահաղորդման գծերի անցկացման ծրագրի նախապատրաստման մասին

Ավելի քան 40 երկիր կոչ է արել նախoրոք զգուշացնել բալիստիկ հրթիռների արձակման մասին