ԱրարատԲանկը ճանաչվել է Հայաստանի լավագույն բանկը ներդրողների հետ հարաբերություններում

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 15 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱրարատԲանկն արժանացել է «The Global Banking and Finance Review» հեղինակավոր ֆինանսական ամսագրի «2024թ.-ի Հայաստանի լավագույն բանկը ներդրողների հետ հարաբերություններում» մրցանակին։ Այս պարգևը վկայում է բանկի՝ ներդրողների հետ թափանցիկ և արդյունավետ համագործակցության, ինչպես նաև միջազգային լավագույն փորձին համապատասխան կորպորատիվ կառավարման բարձր չափանիշների մասին։

«The Global Banking and Finance Review»-ի մրցանակները շնորհվում են այն կազմակերպություններին, որոնք ցուցաբերում են բացառիկ արդյունքներ իրենց գործունեության ոլորտում։

«Այս մրցանակը մեզ համար առանձնահատուկ է, քանի որ այն արտացոլում է մեր հետևողական աշխատանքը ներդրողների հետ հարաբերությունների ոլորտում։ Մենք շարունակելու ենք զարգացնել մեր կորպորատիվ կառավարման համակարգը՝ ապահովելով թափանցիկություն և վստահելի գործընկերություն մեր բոլոր շահակիցների համար», - նշել է ԱրարատԲանկի Միջազգային գործառնությունների վարչության ղեկավար Զարուհի Մելքոնյան։

Global Banking & Finance Review ամսագիրը Մեծ Բրիտանիայում հիմնադրված առցանց և տպագիր առաջատար ամսագիր է։ Այն ներկայացնում է անկախ տեղեկատվություն ֆինանսական աշխարհի նորությունների և արդի թեմաների մասին։ Նշենք, որ հաղթողների ընտրությունն իրականացվել է ոլորտի վերլուծաբանների, բանկային խորհրդատուների, ինչպես նաև ամսագրի խմբագիրների և ղեկավար աշխատակիցների հետազոտությունների հիման վրա:

Հայերեն English

Գլխավոր դատախազը հյուրընկալել է «Եվրասիա» ավագ դպրոց վարժարանի և «Պատանի իրավաբանի դպրոց»-ի սաներին

Թրամփը նախատեսում է պատժամիջոցներ սահմանել Միջազգային քրեական դատարանի դեմ

IRI-ի նախագահը ՀՀ վարչապետի հետ հանդիպմանը վերահաստատել է ՀՀ կառավարության բարեփոխումների օրակարգին աջակցությունը շարունակելու հանձնառությունը

Դոնալդ Թրամփը դեռևս չունի ռուս-ուկրաինական պատերազմը դադարեցնելու պաշտոնական ծրագիր. Ուկրաինայի նախագահ

ՀՀ ՆԳՆ-ն հերքում է Միգրացիայի և քաղաքացիության ծառայության Նոր նորքի բաժնի հետ կապված լուրը

ԱՄՆ հատուկ ներկայացուցիչը հերքել է Մյունխենում Ուկրաինայի խաղաղ կարգավորման ծրագիր ներկայացնելու մասին լուրերը

ՄԻՊ ներկայացուցիչները հանդիպումներ են ունեցել ԶՊՄԿ-ի աշխատակիցների հետ

Հայտնի են «Դեպի Եվրատեսիլ» նախագծի 12 մասնակիցները

Սանտորինիում արտակարգ դրություն է հայտարարվել երկրաշարժերի հետևանքով

«Բարի օր 2» կատակերգական ֆիլմն արդեն երևանյան կինոթատրոններում է